Սոմալիի ափերին ֆրանսիական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 մարդ: Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաալիքը, ընկնելուց հետո օդանավը պայթել է, և հրդեհ է բռնկվել:
Ուղղաթիռը հսկողություն էր իրականացնում Սոմալիի Կիսմայո և Կուդա քաղաքների միջև ընկած տարածքում: Ֆրանսիական ուղղաթիռները հսկողություն են իրականացնում Սոմալիի տարածքում` օգնություն ցուցաբերելով Քենիայի զինված ուժերին, որոնք ռազմական գործողություններ են ծավալում Սոմալիի դեմ:











































