«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն ինչ-որ չափով վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջողությունն էր, քանի որ նրանք բացահայտ հակամարտության մեջ էին:
«Բայց Տիգրան Սարգսյանի հաջողությունը կատարյալ կլինի, եթե Աժ նախագահ ընտրվի Սամվել Նիկոյանը, որը համարվում է վարչապետի թիմի ներկայացուցիչ և մշտապես հակադրվում էր Հովիկ Աբրահամյանին: Որոշ դեպքերում որպես մամուլում Աբրահամյանի դեմ տպագրվող հոդվածների տեղեկատվական աղբյուր նշվում էր Նիկոյանի անունը: Պետք է նկատի ունենալ նաև, որ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, Տիգրան Սարգսյանի օգնականն է»,- հավելում է թերթը:








































