Ինչպես փոխանցում է Raut կայքը, երիտասարդ դերասանուհի և երգչուհի Էմմա Ռոբերտսը, որը հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի եղբոր՝ ոչ պակաս հայտնի դերասան Էրիկ Ռոբերտսի դուստրն է, աչք է դրել Բրիտանիայի արքայազն Հարրիի վրա: Էմման ցանկություն է հայտնել դառնալ նրա զուգընկերը Հարրիի մեծ եղբոր` Վիլյամի հարսանիքի ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ տարի:
Ըստ թերթերի, բոլորովին վերջերս է ավարտվել Էմմա Ռոբերտսի սիրավեպը դերասան Ալեքս Պետիֆերի հետ: Հիմա նա ազատ է: Հարցազրույցներից մեկում նա հիացմունք է արտահայտել եղբայրների մասին` նշելով, որ շատ ուրախ է Վիլյամի ամուսնության կապակցությամբ: Բացի այդ, հայտնի է նաև, որ Հարրիի ամուսնության մասին ավելի հաճախ են սկսել խոսել: Դրա մասին խոսել է նաև «Sugababes» խմբի երգչուհի Քեյշա Բյուկենենը:
Էմմա Ռոբերտսը հայտնի է դարձել «Ես այդպիսին չեմ» երիտասարդական սերիալում գլխավոր դեր խաղալով: