Ջիդդայում Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Սայիդ Մուհամեդ Հուսեյնին հանդիպել և բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարար Աբդուլազիա Խոջայի հետ:
Հանդիպման արդյունքում որոշվել է Մեդինան հայտարարել 2013 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք:
Ինչպես հայտնում է IribNews գործակալությունը, հանդիպման ընթացքում ընդգծվել է մշակութային և լրագրության համագործակցության, Ղուրանի միջազգային ցուցահանդեսներին առավել ակտիվ մասնակցության և մշակութային շաբաթներ անցկացնելու անհրաժեշտությունը:
Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարն ընդգծել է,որ Իրանը առանձնահատուկ դերը ունի Ղուրանի գրավոր ավանդույթի պահպանման, տարածման և զարգացման գործում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի իսլամական մշակույթի մայրաքաղաք էր հայտարարված Իրաքի Ալ-Նաջաֆ քաղաքը: