Լիբերիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց Նոբելյան մրցանակակիր Էլեն Ջոնսոն-Սերլիֆը:
Տեղական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ նա ստացել է ձայների 90 %-ը:
Նրա հակառակորդ Ուինսթոն Տումբանը հավաքել է ձայների ընդամենը 9 %-ը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գործող նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆն ընտրությունների առաջին փուլում հավաքել էր, ձայների 40%-ը:
Հիշեցնենք, որ առաջին փուլից հետո ութ թեկնածուներ ընտրական հանձնաժողովին մեղադրել էին կաշառակերության ու խաբեության մեջ: