Ռուսաստանը և Չինաստանը առաջարկում են Իրանի միջուկային զենքի հետ կապված խնդիրը լուծել քաղաքական բանակցությունների միջոցով:
Իրանի միջուկային զենքի հարցը քննարկել են Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և Չինաստանի ԱԳՆ Արևմտյան Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի վարչության գլխավոր տնօրեն Չեն Սյաոդուն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ կողմերն առաջարկել են Իրանի միջուկային զենքի խնդիրը լուծել միայն քաղաքական բանակցությունների միջոցով։ Նրանք դեմ են ցանկացած այլ տեսակի միջամտության: