Արցախի Հադրութ քաղաքում կաթսայատուն է պայթել: Նոյեմբերի 8-ին, ժամը 15:36-ին Հադրութի շրջանային վարչակազմի կաթսայատան ջրատաքացուցիչն է պայթել: Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի փրկարար ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից: Պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել Հադրութ քաղաքի բնակիչ 25-ամյա Արմեն Արկադիի Մարտիրոսյանը, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Հադրութի բնակիչ, 44-ամյա Կառլեն Դադամյանը, ով մարմնական թեթև վնասվածքով տեղափոխվել է Հադրութի հիվանդանոց: Նա արդեն երեկ դուրս է գրվել:
ԼՂՀ փրկարար ծառայության տնօրենի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Իրավապահներն իրականացնում են նախաքննություն: