Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ականի վրա պայթել է Ադրբեջանի զինված ուժերի ավտոմեքենան։ Միջադեպը տեղի է ունեցել ռազմաճակատի Խոջավենդի շրջանում, ուր ականի վրա պայթել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող ջրատարը։
Թեև պայթյունի պահին ջրատարում գտնվել է մի քանի մարդ, այնուամենայնիվ նրանցից ոչ ոք չի տուժել։ Մեքենան լրջորեն վնասվել է։