Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Սարկոզին Պապանդրեուին անվանել է «ընկճախտի մեջ գտնվող խելագար»

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի ընթացքում Հունաստանի նախկին վարչապետ Յորգիոս Պապանդրեուին անվանել է «խելագար», որը գտնվում է«ընկճախտի մեջ»:

Ինչպես հայտնում է ֆրանսիական RFI ռադիոկայանը, նույն գագաթնաժողովի ժամանակ Սարկոզին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «ստախոս»: Երկու նախագահների խոսակցությունը լսել են լրագրողները:

«Խելագար Պապանդրեուն հորինել է իր հանրաքվեն, քանի որ գտնվում է ընկճախտի մեջ: Անիմաստ է նրան ճնշել. նա արդեն հատակին է. նոկաուտ»,- մեջբերում է ռադիոկայանը Օբամայի խոսքերը` հղում կատարելով Le Parisien թերթին:

Թերթի տվյալների համաձայն՝ երկու նախագահները համաձայնել են, որ Պապանդրեուն «մեծ սխալ է գործել» հանրաքվե առաջարկելով:

Նիկոլա Սարկոզիի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը` պատճառաբանելով, որ համացանցում շատ անիմաստ լուրեր են պտտվում, և իրենք չեն պատրաստվում դրանք բոլորը մեկնաբանել:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Սարկոզին Օբամայի հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ «այլևս չի կարող տեսնել» Նեթանյահուին, քանի որ վերջինս «ստախոս է»:

Իսկ Բրյուսելում՝ հոկտեմբերի վերջին կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Սարկոզին շատ կոշտ քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետին` խորհուրդ տալով նրան «ձայնը կտրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում