Ամերիկյան բորսաներն անկում են ապրում՝ կապված իտալական պետական պարտատոմսերի շահութաբերության աճի հետ, որը պայմանավորված է նրանով, որ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է հրաժարական տալ:
S&P 500-ը անկում է ապրել 2,19 տոկոսով, NASDAQ-ը՝ 2,20 տոկոսով, Dow Jones Industrial Average-ը՝ 1,88 տոկոսով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ինքը չի մասնակցի արտահերթ ընտրություններին, և հրաժարական կտա, երբ խորհրդարանը հավանություն տա բյուջեի կրճատման անհետաձգելի միջոցառումների իրականացմանը: