Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այդ բոլորը ժողովրդից է դուրս գալու, երկրից է դուրս գալու, պետությունից

Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը
– Պարոն Աբրահամյան, մեր նախորդ հարցազրույցից հետո, երբ անդրադարձել էինք ներքին կրիմինալին, կոռուպցիային, Հայաստանը նաև միջազգային ասպարեզում հայտնվեց կրիմինալ սկանդալներում: Ըստ Ձեզ, դա ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի, Հայաստանի վարկի և հեղինակության վրա, միջազգային այս կրիմինալ սկանդալների տակից Հայաստան պետությունը ինչպե՞ս է դուրս գալու:
– Պետությունը ներսից քանդելու ամենասոսկալի հիվանդություններից մեկը կոռուպցիան է: Երևի ոչ մի բան` ո՛չ պատերազմը, ո՛չ տարերային կամ էկոլոգիական աղետները այնքան սարսափելի չեն` ամբողջ այդ կառուցվածքը, հասարակությանը դեգրադացնելու հարցում, ինչպես կոռուպցիան: Բայց սրա հետ միասին, մենք նաև պետք է փաստենք, որ շատ պարագաներում, քանի որ ՀՀ-ն վակուումի մեջ չի ապրում, կոռուպցիան, որը դուրս է գալիս երկրի սահմաններից, նաև որպես զենք է ծառայում գերտերությունների և միջազգային հանրության ձեռքին: Չեմ ուզում ասել, թե նրանք դա խրախուսում են, բայց նրանց լուռ համաձայնության պարագայում, այն երկրներում, որտեղ իրենք խնդիր ունեն, շահ ունեն որոշակի հարցեր լուծելու համար, այդ պարագաներում նրանց պետք են կամակատար, խամաճիկ, թույլ իշխանություններ: Իսկ այդ իշխանությունները լինում են կոռումպացված պետության պարագաներում: Եվ ասեմ, քանի որ այդ ամեն ինչը խորացավ, իր գունեղ երանգները ստացավ ամեն մի կեղծված հերթական ընտրությունից հետո, ապա թող մարդկանց մոտ թյուր կարծիք չլինի, թե այդ նույն եվրոպական, ամերիկյան դիտորդները այդ բոլոր կարգի այլանդակությունների մասին տեղյակ չէին կամ իրազեկված չէին ամբողջությամբ: Ամենևին:
– Լռում էին, որովհետև դա միայն Հայաստանի ներսում էր կատարվո՞ւմ, որովհետև այս իշխանությունների կատարած հանցանքները դեռ իրենց չէի՞ն սպառնում:
– Լռում էին, որովհետև ուժեղ, սեփական ժողովրդի աջակցությունը վայելող իշխանությանը որոշակի բաներ պարտադրելը դժվար է: Առավել ևս, որ օրակարգում միշտ եղել է ԼՂ հիմնախնդիրը: Իսկ այդ հարցում իրենց միշտ պետք է եղել թույլ, դրսից կախված, խոցելի իշխանություն, որի հետ ինչպես ուզենան, կարող են վարվել: Այդ պատճառով էլ գոնե հիմա մեզ համար հասկանալի եղան շատ պրոցեսներ, որ բոլոր դեպքերում նրանք ամեն ինչի մասին տեղյակ են եղել, սակայն իրենց այս կարգի իշխանությունները ձեռք են տվել: Եվ արդեն ժամանակի հեռուներից պարզ վերլուծության արդյունքում հասկանալի է դառնում` պատահական չէր, ասենք, Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսի ձերբակալությունը, այն դեպքում, որ հանցագործությունն ավելի վաղ էր կատարվել: Եվ այն մեկնաբանությունները, թե իրենք բավականին երկար են աշխատել, որ դա FBI-ի գործունեության արդյունքն է, սուտ է: Ուղղակի երբ ԼՂ հարցի հետ կապված կոնկրետ լուծումներ են առաջ գալիս, ե՛ւ ամերիկյան իշխանություններն են ակտիվանում, ե՛ւ ռուսական: Գաղտնիք չէ` կան եռանախագահողներ, սակայն վերջին հաշվով ամերիկյան և ռուսական տարբերակների խնդիրն է հիմնականում դրված, եթե նույնիսկ արտաքինից դա նկատելի չէ: Եվ պատահական չէր այդ Պզոյի աղմկահարույց գործը, որովհետև նրանք հաստատ համոզված էին, գիտեին, թե նա ում հետ է հանդիպում, ում է տալիս, ումից է վերցնում, ինչ է անում: Եվ այդ բոլորն իմանալով` թողեցին, որպեսզի խոցելի դարձնեն այս իշխանություններին: Հետո դրան հետևեցին ռուսական մամուլի հրապարակումները: Դրանք էլ հասկացրեցին, թե խելքներդ գլուխներդ հավաքեք, ինչքան ամերիկացիներն ունեն փաստ, այնքան էլ` մենք ունենք: Եվ ցավոք սրտի, այսօրվա այդ բոլոր դրսի բացահայտումների շարանը ցույց է տալիս, որ միայն կոռուպցիայի օբյեկտիվ պատճառները (ե՛ւ դրսի, ե՛ւ ներսի հետ կապված) վերացնելով` հարցի լուծում չի լինի: Ե՛վ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ, որովհետև պրոբլեմը որքան օբյեկտիվ բացատրություն ունի, այնքան էլ` սուբյեկտներից կախված:
– Ուզում եք ասել, որ մենք Ղարաբաղով ենք վճարելու այս կրիմինալ բացահայտումների համար:
– Ցավոք սրտի, ինչ-որ մի բանով պիտի վճարենք: Բայց եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, մենք ուրիշ բան չունենք վճարելու:
– Բայց, ի վերջո, վճարողը ոչ թե միջազգային կրիմինալ սկանդալներում հայտնված իշխանություններն են լինելու, այլ ժողովուրդը, չէ՞:
– Բնականաբար: Եվ, ըստ իս, իրենք կամ չեն պատկերացնում, այսինքն` այդքան ինտելեկտ ու խելք չունեն, որ մի հինգ քայլ առաջ նայեն: Եվ երբ ես նման մեկնաբանություններ եմ լսում` այս կամ այն հանդիպման հետ կապված, որ այս եվրոպացիները ինչ հարիֆ են, ինչ միամիտ են, ամերիկացիները բան չեն հասկանում, զարմանում եմ: Այդ բոլորը թյուրըմբռնում է, այդ մարդիկ պետական շահի պաշտպան համակարգի ներկայացուցիչներ են և հարյուր գլուխ ավելի պատրաստված և մակարդակով են, քան մերոնք: Մերոնք այդ` քցողի մենթալիտետով կարծում են, թե իրենք ինչ-որ հարցի լուծումներ են տալիս, բայց նորից եմ ասում, այդ բոլորը ժողովրդից է դուրս գալու, այդ բոլորը երկրից է դուրս գալու, պետությունից:
– Քանի դեռ Հայաստանի իշխանությունների այդ կրիմինալ հակումները չէին առնչվում դրսին, նրանք դա հանդուրժում էին: Բայց հիմա, երբ արդեն հենց դրսին են առնչվում, կարծում եք դուրսը էլի՞ կհանդուրժի:
– Ես այն կարծիքը չեմ ուզում ստեղծել, թե նրանք են ինչ-որ բարենպաստ պայմաններ ստեղծում, ոչ: Այս իշխանություններն են այդպիսին: Ուղղակի «դուրսը» առիթը չի կորցնում այս բոլորը ֆիքսելու, ամբողջ այդ իշխանական համակարգը իրենց ազդեցության տակ կախված պահելու համար: Բնական է, ամեն մի պետություն էլ մեկը մյուսի հետ հարաբերվելուց որոշակի դիվիդենտներ պիտի ունենա: Ասենք` մենք Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններում ունենք մի ահռելի հաղթաթուղթ` ազատագրված տարածքները: Իսկ այս ամենի արդյունքում մենք ենք տուժում, քանի որ ահռելի օտարացում է սկսում. նրանք համ հասարակությունից են օտարվում, համ ներսից են քայքայում պետությունը, համ էլ ժողովրդի և պետության վարկը գցում են դրսում:
– Պարոն Աբրահամյան, Իրանին դեռ 2003-ին վաճառված զենքի մասին մենք միայն նոր ենք իմանում: Արդյո՞ք սա մեզ հիմք չի տալիս ենթադրելու, որ նույն մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և նման այլ գործերով էլ միջազգային հանրությունը այս իշխանությունների մասին ունի տեղեկություններ, որոնց մասին լռում է:
– Մեր իշխանությունները դեռ իրենց հույսները չեն կորցրել, որ ինչ-որ ձևով կարող են լուծում տալ ԼՂ հարցին: Բայց երբ դանակը հասնի ոսկորին, և հերթական այս ստատուս քվոյի պահպանումը էլի փորձեն երկարաձգել (ինչը չի հանդուրժելու միջազգային հանրությունը), այն ժամանակ ոչ միայն մարտի 1-ը կբարձրաձայնվի, այլ նույնիսկ կոնկրետ ընտրական տեղամասում այս կամ այն չինովնիկի արած այլանդակությունը: Այդ բոլորը ֆիքսված է, ուղղակի պատեհ առիթի դեպքում նրանք դա օգտագործելու են, բայց` մեր պետության դեմ:
– Այդ դեպքում միջազգային հանրության այդ կեցվածքը ինչպե՞ս կբնութագրեք:
– Միջազգային հանրությունը իր խնդիրներն ունի: Ցավոք սրտի, մենք նաև նրանց ապավինվելու միտում ենք տեսնում: Բայց այդ նույն կոշտ ու ցոփ Եվրոպայի աչքի առաջ չէ՞ր, որ 1915-ին մի ամբողջ ժողովուրդ բռնաբարեցին և կոտորեցին: Այդ հետո նոր սկսեցին ինչ-որ դիֆերամբներ ձոնել, հիշել, օրենքներ ընդունել, դատապարտել: Հիմա էլ նույնն է: Այն ժամանակ ֆիզիկապես են ոչնչացրել, հիմա էլ` այս ժողովրդի հավատն են կոտրում, բռնաբարում: Ես չգիտեմ` այդ երկուսից որ դեպքում է հասարակությունը ավելի շատ տուժում:
– Եվ դրա վերջը ի՞նչ է լինելու:
– Դրա վերջը իշխանափոխություն է լինելու: Միայն: Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Հետո` համակարգային փոփոխություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում