Չինաստանում մանկաբարձները կենդանի երեխային նետել են աղբանոց:
Fox News-ը գրում է, որ չինուհի Լյու Դինմեյը հղիության ութերորդ ամսում տեղափոխվել է «Կարմիր խաչի» Նանխայսկի հիվանդանոց :
Լյուն ծննդաբերել է ժամանակից շուտ: Ծնված երեխան չի լացել, ոչ էլ շնչել է, իսկ մաշկը կապտավուն է եղել: Մանկաբարձները նրան համարել են մահացած և շպրտել են աղբի մեջ` խախտելով բոլոր կանոնները:
Ծննդաբերությունից 30 րոպե հետո Լյուի քույրը ցանկացել է տեսնել փոքրիկին: Երբ նա աղբանոցում գտել է երեխային, վերջինս շարժվել է, քանի որ կենդանի է եղել: Բացի այդ, պարզվել է, որ երեխան տղա է, ոչ թե աղջիկ, ինչպես հայտնել էին բժիշկները: