Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Անցյալում Եվրոպան եղել է Հայաստան

Գեւորգ Տեր-Գաբրիելյան, հրապարակախոս:
– Պարոն Տեր-Գաբրիելյան, Դուք մասնակցում էիք Երեւանի մամուլի ակումբի՝ «Արեւելյան գործընկերությանը» նվիրված սեմինարին, Սյունիքի եւ Հայաստանի այլ տարածքների ժուռնալիստների հետ միասին: Առհասարակ ի՞նչ օգուտ կարող է մեզ տալ «Արեւելյան գործընկերությունը», երբ ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու, չաջակցելու հետ կապված, իշխանության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանն ասում է` ի՞նչ է եղել, կգնանք մուսուլմանական աշխարհ: Այսպիսի մտածողություն ունեցող ժողովրդին ի՞նչ կարող է տալ «Արեւելյան գործընկերությունը»:
– Յուրաքանչյուր երկրի պաշտոնյա ինչ ասես կարող է ասել` իր քաղաքական նպատակներից ելնելով: Բայց կան մշակութաբանական, քաղաքակրթական գործընթացներ: Ըստ այդ քաղաքակրթական պրոցեսների` հայերը, Հայաստանը միշտ եղել են Եվրոպա: Նույնիսկ երբ Ռուսաստանին դիմեցինք, Ռուսաստանը դիտարկում էինք որպես Եվրոպային հասնելու ամենառեալ միջոց: Այնպես որ, այսօր, երբ Ռուսաստանն իրեն հակադրում է Եվրոպային՝ մեզ համար Ռուսաստանի հետ կապն օրգանական է, Եվրոպայի հետ կապի մի տարբերակ է, մենք Ռուսաստանից պահանջում ենք Եվրոպա լինել, այդ պայմանով ենք մենք Ռուսաստանի հետ, չենք ընդունում նրա չեմուչումը, Եվրոպա՝ այսինքն, համաշխարհային հումանիստական արժեքները կրող, եւս մի տեղ երկրիս երեսին, որտեղ հանցագործությունը բացառություն է, ոչ թե օրենք:
– Պարոն Տեր-Գաբրիելյան, ասում եք` մենք միշտ Եվրոպա ենք եղել, բայց արդյո՞ք հենց նույն արեւելքի երկրների մշակույթը մեզանում ավելի շատ տարածված չէ: Մեր երաժշտության մեջ շատ են թուրքական ելեւէջները, պարերի մեջ կարող ենք տեսնել արաբականի գերակշռումը, կամ օրինակ` վերցնենք մեզանում ռաբիսի համընդհանուր տարածումը: Այս ամենից հետո ինչպե՞ս մեզ ամբողջությամբ Եվրոպայի մաս զգանք:
– Թուրքական մշակույթը ժամանակակից Թուրքիայի տարածքի մշակույթն է, որը նույնպես բարդ կառուցվածք ունի. այնտեղ կան տարբեր մշակույթների համադրություններ, դրան գումարվել է մահմեդական ազդեցությունը, այդ ամբողջն արդյունքում տվել է այսօրվա Թուրքիա տարածքի մշակույթ, բայց, ի վերջո, ես համարում եմ, որ Թուրքիա կոչված տարածքն էլ է Եվրոպա լինելու: Ինչ վերաբերում է ռաբիսին, ապա դա ճաշակի, անճաշակության, ժողովրդական բանահյուսության, ֆոլկ մակարդակի արվեստի հարցեր են, եւ աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ այդ հարցերն ունեն: Իսկ ինչ վերաբերում է այլ մշակութային ազդեցություններին, ապա բնական է, որ եղել են, հիմա էլ կան, նաեւ որովհետեւ ցեղասպանության հետեւանքով, սփյուռքի գոյանալու պատճառով հայերս գլոբալ ժողովուրդ ենք դարձել: Մենք ապրում ենք աշխարհի բոլոր երկրամասերում, ինչպես հրեաները: Բնականաբար, մենք ունենք մեր առանձնահատկությունների բազմազանությունը: Կան հայեր, որոնք իրենց արտաքինով կամ իրենց կենցաղով նման են արաբներին, եւ կան հայեր, որոնք նման են եվրոպացիներին կամ ամերիկացիներին: Միայն բոլորի աչքերի խորքում նույն թախիծն է: Մեղրիում, օրինակ, սկյութներ են ապրում, բայց աչքերի խորքում նույն հայկական թախիծն է: Եվ երբ ասում եմ` Հայաստանը Եվրոպա է, ավելի ճիշտ կլինի ասել՝ Եվրոպան է Հայաստան, այսինքն` եվրոպական քաղաքակրթությունը սերել է այստեղից, մոտավորապես այն տեղանքից, որտեղ մենք գտնվում ենք (Կապան): Եթե դիտարկենք, թե որտեղից է սկիզբ առել հնդեվրոպական լեզուների արեալը, կտեսնենք, որ հենց այստեղից` Տաթեւի մոտերքը մի տեղ: Մենք մեր տարածաշրջանով, վերջին երկու դարերի մշակույթով, արժեքներով էլի պատկանում ենք Եվրոպային. մեր հոգեբանության մեջ էլ է հանցագործությունը բացառություն եղել, ոչ թե օրենք: Եվրոպան այն տեղն է, որը կարողացել է այդ դրույթը, բացի արժեքից, հոգեբանականից, մշակութայինից, համամարդկայինից, դարձնել նաեւ պետական համակարգերի ռեալ հիմք: Ճիշտ է, նրան շատ ժամանակ պահանջվեց դա իրականություն դարձնելու համար, բայց հիմա հո հասել է դրան:
– Տեսեք, մեզանում եվրոպական արժեքների մասին խոսելը, դրանք ֆորմալ կերպով գնահատելը տարածված երեւույթ է, ժողովրդավարության մասին խոսում ենք, խոսքի ազատությունը կարեւորում ենք, բայց բովանդակային իմաստով որեւէ առաջընթաց չենք տեսնում, իշխանությունն էլ դրա հետ կապված քայլ չի անում:
– Նախ՝ ինչ-որ առաջընթաց, թեկուզ փոքր, բայց կա. Տաթեւի ճոպանուղին ահա ավարտված պրոյեկտ է, կա: Հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շատ դառը, շատ կոշտ վերջին ելույթը, ասենք, ես կարդացի նրա հակադիր ճամբարներից մեկի լրագրի ինտերնետ կայքում: Դա գուցե ուրիշի շվաքի տակ աչոկ հավաքելու ցանկություն է կամ թուլության նշան, բայց ինչեւիցե, այդ երեւույթները եվրոպական են. պրոյեկտը ձեռնարկել եւ ավարտել, ուրիշի հետ համաձայն չլինել, բայց նրա կարծիքը հրապարակել առանց աղավաղելու: Ես այդպիսի մանր դրական իրադարձություններն արձանագրելու սովորություն ունեմ:
Իսկ մեր իշխանության եւ նաեւ հասարակության հակվածությունը իմիտացիոն գործունեության՝ ոչ թե ինչ-որ արտասովոր դեպք է, այլ նույն պատկերն է հետսովետական բոլոր երկրներում, այսինքն` իշխանությունները հետխորհրդային են, նրանք պատկանում են նախկին ֆորմացիային, իսկ կյանքն ընթանում է ժամանակակից ֆորմացիայի մեջ, իսկ այս ժամանակը գլոբալիզացիայի դարաշրջանն է: Դրա համար ժողովրդի զարգացած, կրթված մասն օտարվում է իշխանությունից համաշխարհային մասշտաբով, ամենուր, ուր իշխանությունը ետ է ընկնում համաշխարհային զարգացումներից: Դրա համար հետամնաց իշխանությունն ուզում է հետամնաց ժողովուրդ, որ իրեն սազական լինի, ենթարկվի: Բայց մեր ժողովուրդը հզոր է, ցանցաժողովուրդ է, այսինքն` եթե ուրիշը պիտի ռազմավարական պլաններ կազմի գլոբալանալու համար, մենք ճակատագրով գլոբալացած ենք: Եթե ուրիշ տեղերում կրթված մասն է հնոտի իշխանությունից անկախանում, մեզանում ամբողջ ժողովուրդը դարերով սովոր է բացակա իշխանությանը զուգահեռ ինքնակազմակերպվել: Մյուս կողմից՝ խորհրդային կարգերի փորձը ժողովրդին շատ այլասերեց, հենց այդ եվրոպականության հիմնական թեզը, որ հանցագործությունը բացառություն է, ոչ թե օրենք, գրեթե հարցականի տակ դրեց: Սովետը Հայաստանի համար լավ բաներ էլ արեց, մինչեւ հիմա այդ ժառանգության հաշվին գոյատեւում ենք, բայց բարու ու չարի մեր ներքին ջերմաչափն աղճատելը խորհրդային դարաշրջանի ճակատագրական բացասական հետեւանք է: Ի՞նչ է նշանակում հետխորհրդային: Նշանակում է՝ խալտուրա, ֆիկտիվ, տուֆտա: Իրականում դա հնարավոր է միայն սովետական, զէկային, բանակային, բյուջետային եւ, բանականաբար, հետսովետական համակարգում: Ես կվախենամ այդ ճոպանուղին նստել, եթե նույն մարդիկ են այն արել, ով ասֆալտ է փռում Հայաստանի ռազմավարական նշանակության ճամփեքով մեկ, բայց հատուկ բարակ շերտով, սակայն ասելով` իբր հաստ շերտով է դրված, որ համ նավառ լինի, համ էլ շուտով նորից ասֆալտ փռելու կարիք ու նավառի հնարավորություն լինի: Եվրոպան, ուրեմն, նաեւ իրական, ոչ տուֆտա պրոյեկտներ հանձն առնել, իրականացնել ու արդյունքի հասցնել կարողանալն է: Որքանով կարողանում ենք՝ այդքանով Եվրոպա ենք:
– Ըստ Ձեզ, ֆորմալից գործողությունների անցնելու ի՞նչ շանս ունենք:
– Ինձ թվում է` սա է ուղին, որը արդեն մեզ տանում է, ի վերջո, քաղաքական կամքը, նախաձեռնությունը Եվրամիության օրգանների ձեռքում է: Եթե Եվրամիության օրգանները համարեցին, որ «Արեւելյան գործընկերությունը» կարեւոր գործիք է, կարեւոր մեխանիզմ է, ապա պրոցեսը շարունակելու է առաջ գնալ, եւ ինձ թվում է` դա տեղի է ունենում: Օդի մեջ այդ ընթացքի շունչը կա, ամեն մեկիս, նույնիսկ ամեն առանձին երկրի, առանձին կամքից անկախ, մագնիսի պես մի ուժ Հայաստանը ներքաշում է Եվրոպա: Սա նույնիսկ ավելի համապարփակ, սկզբունքային, հզոր ուժ է, քան Հայաստան-Ռուսաստան կապը, որը նույնպես արժեքային բնույթ ունի, բայց խեղաթյուրված է կոռուպցիայի, հետսովետական փչացվածության ախտով: Դեպի Եվրոպա ընթացքը դանդաղ է, բայց անկանգ եւ դեպի ապագա սրված: «Արեւելյան գործընկերության» ստեղծումը դանդաղ էր, եւ սկզբում թվում էր` կարող էր սառել: Բայց «Արեւելյան գործընկերության» վեց երկրներ՝ Բելառուս, Վրաստան, Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան, Եվրամիության հետ դժվար կոնսենսուսով առաջնայնությունների որոշումներ կայացրին, որ միասին աշխատելու են դատական ռեֆորմի ասպարեզում, ասենք, հակակոռուպցիոն ծրագրում, եւ կամաց-կամաց սկսում են աշխատել: Քաղաքացիական հասարակության ֆորումն էլ ներգրավում են այդ աշխատանքների մեջ: Այսինքն` բովանդակությունն այդ համակարգի մեջ սկսում է կարծես թե դանդաղորեն լցվել: Սա որակապես նոր գործընթաց է, որը տաբերվում է ավելի վաղ սկսված՝ «Հարեւանության» ծրագրից: Սրանով Եվրոպան հայտարարում է, որ մենք իր արեւելյան թեւն ենք, ընդամենը հարեւան չենք, որ հասարակությունը միջպետական հարաբերությունների վերաբերյալ խոսք ունի ասելու: Բացի այդ, թասիբ կա, նամուս կա, եւ մենք ուզում ենք կոնսենսուսի մյուս անդամներից ինչ-որ բանով տարբերվել, առաջ ընկնել: Իսկ Եվրոպան մեզ քաշում է ներս: Մենք թասիբի ժողովուրդ ենք: Եթե, իրոք, թասիբի ընկանք՝ ֆորմալ, իմիտացիոն գործունեությունը կամաց-կամաց տեղի է տալու, իրական, բովանդակային փոփոխություններ են լինելու: Իմիտացիոն ձեւով Եվրոպայի հետ ընդհանուր մաքսային սահման չես բացի: Կամ իրոք կբացես, կամ՝ ոչ: Իմիտացիոն ռեֆորմի միջոցով վիզայի ռեժիմը չես համոզի, որ փոխեն: Վիզային ռեժիմը, իրոք, փոխելու համար պիտի համոզված լինեն, որ չես ուզում դեպի էնտեղ ապօրինի փախնել, այսինքն` լավ երկրում ես ապրում, որ փող ունես այնտեղ յոլա տանելու, որ այստեղ կորցնելու բան ունես, արժեք, ունեցվածք, եւ որ քեզ համար, ինչպես եւ իրենց, հանցագործությունը բացառիկ արտակարգ դեպք է, չեպե, ոչ թե օրենք: Մի տղա մյուսին պատմում էր, ես լսում էի. «Էդ Գերմանիան ի՞նչ երկիր ա», -ասում է: «Հիմար երկիր ա, – պատասխանում է.- մի օր մտա ունիվերմագ, մի հատ ատամի պաստա դրեցի գրպանս, ապեր, դուրս գալուց բռնեցին: Լավ, ասեցի, մի հատ պաստայա, էլի, փողը կտամ, չէ, համ ստիպեցին փողը տամ, համ էլ մեկ ա ոստիկանություն կանչեցին: Ասա թե կանչելու էիք, էլ փողը խի էիք ուզում: Ոստիկանն էլ թե՝ քեզ պտի բռնենք վտարենք: Արա, ասում եմ` մի հատ պաստա էր էլի, փողն էլ տվել եմ, ախր… Չէ ու չէ, դու պիտի թողնես գնաս էս երկրից: Տոմսը առան, տաքսի նստացրին, որ գնամ աերոպորտ: Մի հատ պաստայի համար, որի փողն էլ տվել էի, ախր»: «Հետո՞»: «Հետո հետո, հասա աերոպորտ, ավտոբուս նստեցի, հետ էկա քաղաք: Տենց արդեն մի իրեք անգամ ինձ վտարել են, ապեր: Բայց դու պատկերացրիր, չէ՞, ինչ տուֆտա երկիր ա: Մի հատ պաստայի համար…»:
Այ այդ «տուֆտա», բարի, վստահող, անուշադիր, եսասեր, աշխատասեր, ծանր պատմություն ապրած, հանցանքից զզվող, հարուստ, ավաղ, նաեւ իր երեկվա օրվա հիվանդություններից տառապող, երբեմն մեզնից ոչ պակաս կոռումպացված, բայց շատ բազմազան, մեզ պես մշակույթից սիրտը հալվող, ամեն խորանարդ սանտիմետրը մշակած, աղբը մաքրած աշխարհամասն է մեզ բաժին ընկել: Ուրեմն ես որ ասում եմ «դեպի Եվրոպա»՝ նույնիսկ այդ, թվում է, հասանելի հանգրվանին հասնելու համար մենք պիտի ավելիին ձգտենք, օրինակելի երկիր լինելու ձգտենք, Եվրոպայի հետ մերձենանք, բայց նրա հնոտի ախտերից խուսափենք, նույնիսկ նրան, օրինակ, ծառայենք ինչ-որ հարցերում, նրան նորացնենք, երիտասարդացնենք: Անցյալում Եվրոպան եղել է Հայաստան, իսկ հիմա Հայաստանը դառնալու է Եվրոպա, եւ ինչպես ասացի, մի բան էլ ավելի: Պիտի դառնա, ճար չունի: Ուրիշ ճամփա չկա: Հո էսքանից հետո չե՞նք կործանվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում