Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Վրաստանի հետ շփումները արտգործնախարարի մակարդակով պետք է հաճախակիացնել. Ս. Գրիգորյան

Վրաստանի հետ շփումները արտգործնախարարի մակարդակով պետք է հաճախակիացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը`խոսելով Հայաստան-Վրաստան հարաբերությունների և ՀՀ նախագահի Վրաստան կատարելիք այցի շուրջ: Քաղաքագետը նշեց, որ Վրաստան կատարվելիք ՀՀ նախագահի այցը, որը հետաձգվեց, տարբեր պատճառներ կարող է ունենալ:

«Կարող է ինչ-որ պատճառներ կան, որ մեզ հիմա ձեռնտու է ավելի ուշ հանդիպում կազմակերպել կամ տարբեր այլ պատճառներ են լինում: Ի վերջո, Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Շատ են խնդիրները, որոնց պատճառով կարող էր հետաձգվել հանդիպումը: Ես դրանում ոչ մի առանձնահատուկ բան չեմ տեսնում»,- մեկնաբանեց քաղաքագետը`համոզմունք հայտնելով, որ Վրաստանի հետ շփումները արտգործնախարարի մակարդակով պետք է հաճախակիացնել:

Ս. Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե հարաբերությունները Վրաստանի հետ այնքան վատն են, որ մերժվում են հանդիպումները: «Ինձ մոտ այդ տպավորությունը չկա: Այո՛, կան հարցեր, որոնք շուտ պետք է քննարկենք, բայց մեր հարաբերություններն այնքան վատ չեն, որ մեր նախագահը չի ցանկանում հանդիպել կամ հակառակը: Կարող են լինել խնդիրներ՝ կապված ժամանակի հարմարության հետ, կապված առանձին հարցերի հետ: Գաղտնիք չի, օրինակ, հայկական եկեղեցիների խնդիրը, որոնք լարվածություն են մտցնում մեր հարաբերությունների մեջ, այլ խնդիրներ նույնպես կան` ջավախահայության սոցիալական խնդիրները»,- նշեց քաղաքագետը`հավելելով, որ մենք ՆԱՏՕ-ի հետ լավ ենք աշխատում, բայց գործում ենք Ռուսաստանի հետ, պարզ է, որ սա բերում է ինչ-որ հարցերում տարաձայնությունների:

Ըստ նրա` միջազգային կառույցներում Հայաստանը և Վրաստանը մի շարք հարցերում տարբեր կերպ են քվեարկում: Ուստի քաղաքագետը գտնում է, որ հայկական կողմը ավելի շատ պետական մակարդակով պետք է հարցերը կարգավորի և լուծի: Անդրադառնալով Վեհափառի այցին Վրաստան` Ստեփան Գրիգորյանն ասաց, որ այն անտեղի էր: Ըստ նրա`ակնհայտ էր, որ այցը նախապատրաստված չէր, դրա համար էլ մի շարք հանգամանքներ այդքան սրվեցին: «Վեհափառի անիմաստ քայլը շատ խնդիրներ առաջացրեց»,- ամփոփեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում