Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Ընտրությունները, կադրերը և կոտրած տաշտակը

Կայացած ժողովրդավարական երկրներում ընտրական շրջանում իշխանական համակարգում պաշտոնանկություններ, կադրային փոխատեղումներ, որպես կանոն, տեղի են ունենում ընտրություններից հետո: Եթե մինչև ընտրական շրջանը իշխող քաղաքական ուժը, նրա ղեկավարը չեն «դիպչել» բարձրաստիճան պաշտոնյաներին, ուրեմն գոհ են նրանց աշխատանքից և որևէ պատճառ չկա ընտրություններից առաջ փոխել կադրերին: Նման երկրներում հիմնականում ընտրությունների արդյունքով է որոշվում հաղթած քաղաքական ուժի կադրային քաղաքականությունը: Տրամաբանությունն այն է, որ ընտրողն է գնահատական տվողը թե´ ընդհանուր առմամբ իշխող քաղաքական ուժին, թե´ մասնավորաբար այդ ուժի կադրերին:

Ժողովրդավարական պետություններում ընտրություններից առաջ կադրային շարժի առումով ընդունված է բարձրաստիճան պետական պաշտոնյաների հրաժարականների պրակտիկան, այն էլ այն դեպքում, երբ կոնկրետ պաշտոնյան անձնապես ակտիվորեն ներգրավվելու է նախընտրական պայքարում: Հասկանալի է, որ այդ ավանդույթն ընդունված է, որպեսզի պետական դիրքը, պաշտոնը չօգտագործվեն ընտրություններում անհավասար պայմաններ ստեղծելու համար:

Այլ է իրավիճակը ժողովրդավարությամբ «չփայլող» երկրներում, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, ուր վերոնշյալի ուղիղ հակառակ պատկերն է: Այժմ Հայաստանում տեղի են ունենում ինչպես կադրային փոխատեղումներ, այնպես էլ պաշտոնանկություններ և այնպիսի հրաժարականներ, որոնք պայմանավորված չեն պետական դիրքը ընտրապայքարում չօգտագործելու նկատառումով:

Փաստորեն իշխանությունները նախընտրական շրջանում են «ընտրություններ» իրականացնում` այդ շրջանում էլ կուլիսային պայքարի արդյունքում ձևավորելով այն թիմը, որը և ընտրություններից հետո պետք է գտնվի երկրի ղեկին: Այսինքն` իշխանությունները ընտրությունները դիտարկում են որպես նախօրոք ձևավորված իշխանական թիմի ֆորմալ ամրագրման, այլ ոչ թե իշխանությունների ձևավորման մեխանիզմ: Իշխանություններն այդ գործելակերպով նաև հասարակության գիտակցության մեջ ամրագրում են, որ ընտրություններն արդեն կատարված են: Հիշյալ տրամաբանության մեջ միանգամայն տեղավորվում է Տիգրան Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը, թե ով չհամագործակցի ՀՀԿ-ի հետ, կմնա «կոտրած տաշտակի» առջև: Այսինքն` ասել կուզեն, որ ոչ թե ժողովուրդն իր ընտրությամբ, այլ արդեն «ընտրություններ» իրականացրած ՀՀԿ-ն է որոշում, թե որ քաղաքական ուժը ինչ դիրք է ունենալու քաղաքական դաշտում:

Այստեղ իրենց տրամաբանությամբ, թվում է, առանձնանում են Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հրաժարականները, քանզի առաջինը պատրաստվում է ստանձնել ՀՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնը, իսկ երկրորդը` նրա տեղակալի, ինչը կարող են բացատրել պաշտոնական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ հօգուտ ՀՀԿ-ի չօգտագործելու նկատառումներից ելնելով: Սակայն այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ:

ԱԺ արդեն նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հիմնավորելով իր հրաժարականի պատճառները, մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Դրանց թվում հատկանշական է ընտրություններին վերաբերող մի դիտարկում. խոսելով այն պատճառների մասին, որոնցով կարևորվում է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարումը, նա ի թիվս այլոց նշել է, որ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, որ 2012թ. ընտրությունները լինեն արդար, թափանցիկ և ազնիվ: «Սա մեզ համար քննություն է, քանի որ մենք` ե’ւ նախագահը, ե’ւ բոլորս բազմաթիվ առիթներով ասել ենք, որ մեր գերակա խնդիրն է եվրոպական ընտանիքում ինտեգրվելը»:

Մի կողմ թողնենք այն, որ փաստացի հայտարարվում է, թե արդար, թափանցիկ, ազնիվ ընտրություններն իշխանություններին անհրաժեշտ են եվրոպական ընտանիքում ինտեգրվելու, այլ ոչ թե ժողովրդի իշխանությունն ապահովելու համար: Մի կողմ դնենք նաև այն հարցը, թե որքանով են անկեղծ իշխանություններն այս հարցում: Ասվածից պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը` որպես ՀՀԿ շտաբի պետ, պատրաստվում է զբաղվել այնպիսի մի աշխատանքով, որը չի մտնում և չի կարող մտնել շտաբի պետի լիազորությունների մեջ: Խոսքն ազատ ու արդար ընտրությունների ապահովման մասին է, որոնց պատշաճ կազմակերպման պատասխանատուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, իսկ ընդհանուր առմամբ` դա ի պաշտոնե երկրի գլուխը հանդիսացող Հանրապետության նախագահի պարտականությունն է, քանզի նա է ՀՀ սահմանադրության երաշխավորը: Ցանկացած կուսակցության նախընտրական շտաբի պետ լիազորված է զբաղվելու իր կուսակցության նախընտրական արշավի կազմակերպմամբ ու համակարգմամբ` ոչ ավելին:

Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվել է, որպեսզի ստանձնի գոյություն չունեցող, բայց փաստացի ստեղծվող ոչ ֆորմալ և, առնվազն, սահմանադրության ոգուն անհամապատասխան պետական պաշտոն: Եվ այս հանգամանքը բավարար է, որպեսզի սույն հրաժարականը նույնպես դասվի նախընտրական շրջանում վաղօրոք իշխանական թիմ ձևավորելու տրամաբանության շրջանակում: Պարզապես միակ տարբերությունն այն է, որ Աբրահամյանը չի զբաղեցնելու ֆորմալ պետական պաշտոն և ընտրությունների արդյունքներով է մեծապես պայմանավորվելու Հովիկ Աբրահամյանի ապագա պաշտոնի հարցը:

Ինչ վերաբերվում է Միքայել Մինասյանին, ապա վերջինս news.am-ին տված հարցազրույցում իր հրաժարականը հիմնականում պայմանավորել է Աբրահամյանի նշած հանգամանքներով, այսինքն` այստեղ ևս նույն պատմությունն է: Մնում է ենթադրել, թե որն է այս ամենի տրամաբանությունը:

Այն պնդումները, թե շտաբի ղեկավարությունը պետք է աշխատի ազատ և արդար ընտրությունների ապահովման ուղղությամբ, հաստատում են, որ ընտրական գործընթացը խափանող ֆորմալ և ոչ ֆորմալ ռեսուրսը հենց հանրապետականի ու նրան աջակցողների ներսում է, այլապես ում հետ են աշխատանք տանելու Աբրահամյանն ու Մինասյանը ընտրությունները «մաքուր» անցկացնելու գործի ընթացքում: Կարող ենք ենթադրել, որ նրանք` աշխատելով այդ ռեսուրսի հետ, փորձելու են անել հնարավորը, որպեսզի իշխանությունների համար անհրաժեշտ արդյունքն ապահովվի առանց աչք ծագող կոպիտ խախտումների, այսինքն` փորձելու են «հարվածել» «аккуратно, но сильно»:

Հեղինակը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում