Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Կողմ եմ սփյուռքի հայաստանակենտրոն գործունեությանը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը

– Շահան, դեռ երկու ամիս առաջ երկրում սկսված երկխոսությունն` իբրև քաղաքական աշխատանքի եղանակ, նորարարություն էիք դիտարկում: Այս պահին երկխոսությունն առկախվել է, հիմա ներսում տեղի ունեցող գործընթացներն ինչպե՞ս եք դիտարկում:

– Երկխոսությունն` իբրև քաղաքական մշակույթի նորարարություն, առաջադրելի եղանակ է: Այն քաղաքակիրթ, ժողովրդավար երկրներին հարիր երևույթ է, և կարելի է դրական համարել իբրև քաղաքական մշակույթ կամ նորարարություն, որը Հայաստանում սկսվել է: Հիմա տարբեր հանգամանքների բերումով այն առկախված է, բայց սա չի նշանակում, որ մշտապես դադարեցված է: Ես նկատի ունեմ երկխոսությունն իբրև տեսություն, ոչ թե կոնկրետ երկու հիմնական ուժերի միջև, այլ ընդհանրապես քաղաքական դաշտը կայունացնող բոլոր ուժերի միջև երկխոսություն, որը միտված է քաղաքական դաշտը բևեռացումներից, շիկացումներից հեռու պահելու և ավելի հանգիստ մթնոլորտում քննարկումները ծավալելու: Թեև հիմա այն տարբեր հանգամանքների պատճառով ժամանակավոր դադարեցվել է, բայց կարող են հանգամանքներն այնպես դասավորվել, որ վերսկսի երկխոսությունը:

– Ստացվում է` մեզ մոտ ժողովրդավարության հաստատման հետ կապված խնդիրներ ունենք, դրա համա՞ր երկխոսությունը կյանքի չի կոչվում:

– Համաձայն եմ` ժողովրդավարությունն ամբողջովին կայացած չէ, սակայն ժողովրդավարացման ձգտումներ, նախադրյալներ են արձանագրվում: Համենայնդեպս, պետք է համաձայնենք, որ կայացման գործընթացի մեջ ենք, իհարկե կան նաև հակաժողովրդավարական երևույթներ, բայց չի կարելի միանշանակորեն փաստել, որ որևէ առաջընթաց չկա: Պետք է ժողովրդավարացման գործընթացը զանազան փուլերով թելադրող լինի:

– Առաջընթացը որտե՞ղ եք տեսնում և ձախողումները ինչո՞ւմ եք տեսնում:

– Օրինակ` հանդուրժողականության դրսևորումներ կան ցույցերի, հանրահավաքների արտոնության, ազատ մտածողության, ազատ խոսքի առումով: Այս բոլորը ժողովրդավարության հարիր երևույթներ են, որոնք Հայաստանում նկատելի են: Սակայն սա չի նշանակում, որ կատարյալ ժողովրդավարություն կա, սա ժողովրդավարացման հանգրվաններում թևակոխման գործընթաց է, և կարծում եմ` այստեղ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր կան: Բացասական երևույթները կապված են ընտրության ընթացքի մեխանիզմների հետ` ընտրակեղծիքների հաճախ բարձրաձայնումը, բողոքների տեղ չհասնելը և այլն: Խնդիր կա ընտրական դաշտի կայացման և ի վերջո ամփոփ բանաձևերով ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման, քանի որ սա ևս ժողովրդավարական կարգերի հաստատման հիմք է հանդիսանում:

– Շահան, իսկ սփյուռքը որքանո՞վ է ադեկվատ այսօր տեղի ունեցող գործընթացներին:

– Կարող եմ ասել, որ սփյուռքը ներքաղաքական իրադարձություններում ներգրավված չէ այնքան, որքան համահայկական հնչեղություն ունեցող և ներկայացնող հարցերում: Այսինքն` կարող եմ ասել, որ ղարաբաղյան բանակցությունները, հայ-թուրքական հարաբերությունները կամ ջավախահայությանը վերաբերող խնդիրները շատ ավելի են լուսաբանվում սփյուռքահայ մամուլում և ընդհանրապես ԶԼՄ-ում, քան ներհայաստանյան իրադարձությունները: Եվ այդ առումով շատ եմ կարևորում սփյուռքահայ լրատվամիջոցների լուսարձակների` ներհայաստանյան խնդիրների կողմը թեքվելը, որովհետև Հայաստանը բոլորիս հայրենիքն է, և Հայաստանին վերաբերող խնդիրները համահայկական նշանակություն ունեն` թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները: Անհրաժեշտ է, որ սփյուռքը հետզհետե ավելի ներգրավվի հայաստանյան ներքին իրադարձություններին: Պետք է նաև նկատել, որ հայաստանյան մամուլը պետք եղած ձևով չի լուսաբանել նաև սփյուռքյան խնդիրները: Թեև պետք է ասեմ, որ Ստեփանակերտում սփյուռքի հայկական լրատվամիջոցների և տեղի լրատվամիջոցների ղեկավարների համաժողովից հետո ծանոթություններ հաստատվեցին, որից հետո նկատելիորեն ավելացավ սփյուռքյան իրադարձությունների լուսաբանումը մամուլում:

– Դուք մասնակցում եք Սփյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումներին, Սփյուռք-Հայաստան համաժողովներին: Որքանո՞վ է արդյունավետ աշխատում Հայաստան-Սփյուռք կապը, մանավորապես շատ հարցեր, որոնք բարձրաձայնվում են համաժողովներին, այդպես էլ կյանքի չեն կոչվում:

– Ես կարող եմ ավելի կոնկրետ խոսել լրատվական մասով, որովհետև աշխատանքի բերումով համագործակցում ենք Սփյուռքի նախարարության հետ և ավելի մասնակի օրինակ բերելու համար կարող եմ խոսել Ստեփանակերտի համաժողովի մասին, որտեղ իսկապես կարևոր ընդառաջումներ են եղել, երբ սփյուռքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ բազմաթիվ խնդիրներ քննվեցին, այդ թվում` ապատեղեկատվության հակազդելու և ոչ միայն հակազդելու, այլ որոշ նախաձեռնողականություն ցույց տալու ուղիների փնտրտուքի առումով:

– Շատերը Սփյուռքի նախարարության դերը բացասական կամ ավելի ճիշտ անարդյունավետ են գնահատում, բացի այդ` այդպես էլ սփյուռքահայերը ցանկություն չեն ունենում գալ և հաստատվել այստեղ: Հայաստանը սփյուռքի համար գայթակղիչ չէ:

– Սփյուռքն` իր դրվածքով, իր բովանդակությամբ, իր շերտերով, իր միջավայրերով բարդ երևույթ է, մենք դասական սփյուռքին առընթեր ունենք այսօր նոր սփյուռք, որն ուղղակի կազմակերպման արդյունք է: Եվ քանի որ համագործակցում եմ Սփյուռքի նախարարության հետ, պատկերացնում եմ, թե որքան ներուժ, մարդկային ռեսուրս է պահանջում այդ ամենը համակարգելը, համագործակցելը, աշխատելը: Եվ հնարավոր չէ իրատեսորեն ակնկալել, որ այս ամենը շատ արագ ձևով կկայանա, և մեր ակնկալած արդյունքները կստացվեն: Բայց միաժամանակ պետք է տեսնել, որ լավին ձգտելու, համակարգումը առաջադրելու և մեխանիզմները ճշտելու ճիգեր կան: Ես կողմ եմ հայաստանակենտրոն սփյուռքի գործունեության ծավալմանը և կարծում եմ` պետություն-սփյուռք ճիշտ հիմնելու արդյունքում համահավասար դրվածքով համագործակցությունը շատ արդյունավետ կարող է դառնալ: Վերադառնալով մեր ոլորտին` պետք է ասեմ, որ մենք այս համահայկական տեղեկատվական ներուժը ճիշտ օգտագործելու խնդիր ունենք, որովհետև հակառակորդ կողմը` ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը, միացյալ քարոզչամեքենայով արդյունավետ աշխատանք են իրականացնում: Եվ եթե զինվորական առումով հրադադար է, տեղեկատվական առումով` պատերազմ է: Ամեն օր տեղեկատվական պատերազմ կա: Հավատացած եմ, որ մեր համահայկական կարողությունը ճիշտ օգտագործելու դեպքում մենք առավելությունների կհասնենք և համեմատաբար ավելի լավ արդյունք կստանանք:

– Շահան, վերջին շրջանում մեծ արձագանք գտավ Շառլ Ազնավուրի հարցազրույցը, մասնավորապես նրա` Հայաստանի զարգացմանը մաֆիայի խոչընդոտ հանդիսանալը արտահայտությունը: Համաձա՞յն եք արդյոք:

– Նախքան նրա` ներհայաստանյան խնդիրների մասին խոսելը, ես կուզեի ուրիշ հիմնական բացթողումների մասին խոսել, որը կվերաբերեր «ցեղասպանություն» բառեզրի օգտագործմանը կամ հրաժարմանը: Նրա ասածը հետևյալն էր. եթե «ցեղասպանություն» բառը կարգելակի հայ-թուրք հարաբերությունների բարելավմանը, հրաժարվենք այդ բառից և օգտագործենք «ջարդեր» բառը կամ այն բառը, որը ընդունելի է Թուրքիայի կողմից: Սա անհավանական տեսակետ է, և կարելի է հիմնավոր ձևով ընդդիմախոսել, բայց այստեղ ուրիշ հիմնական խնդիր կա, որ Շառլ Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային նպատակներից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Կարծում եմ` դիվանագիտական խախտում է, և այսօր Արտաքին գործերի նախարարությունը չի կարողանում մեկնաբանել իր դեսպանի հայտարարությունները: Ինչ վերաբերում է ներհայաստանյան խնդիրներին, չի կարելի ժխտել, որ կան կլանային երևույթներ, կոռուպցիա, ստվեր, բայց համենայնդեպս, օրինաչափ չեմ նկատում, որ որևէ դեսպան հայաստանյան իրականության մեջ իր երկրի ներքին խնդիրների մասին նման կերպ արտահայտվի: Ազնավուրը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումներով խախտում կատարեց:

– Իսկ ըստ Ձեզ` որքանո՞վ է Հայաստանի զարգացմանը մաֆիան, օլիգարխիան խոչընդոտում:

– Չեմ ժխտում, որ Ազնավուրի կատարած հաստատումները կան, բայց կուզեի տեսնել սոցիալական առումով որոշ աշխատանքներ, որոնք իրենց արդյունքները կսկսեն տալ:

– Գայթակղիչ չէ՞ Հայաստանը:

– Հայաստան վերադառնալ ցանկացող սփյուռքահայը պետք է անպայման իմանա, որ ինքը համեմատաբար ավելի լավ կամ գոնե նույն սոցիալական վիճակում կհայտնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում