Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Նախկին քաղբանտարկյալի ոտքերը շիկացած երկաթով այրել են, որ իր վրա վերցնի Մարտի 1-ի սպանություններից մեկը

Հոտեմբերի 28-ին ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ Զովունի գյուղի իր բնակարանից նախկին քաղբանտարկյալ Ֆելիքս Գևորգյանին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գևորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը և ևս հինգ աշխատակիցներ ծեծով ու խոշտանգումներով բաժին են տեղափոխել, առգրավել են տան բանալին, նրա անձնագիրը, մինչև հիմա անգամ պարզ չէ՝ ունեցե՞լ են արդյոք դրա համար օրինական հիմք, թե ոչ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ֆելիքս Գևորգյանի հայրը՝ Պետրոս Գևորգյանը: Վերջինս Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարն է:

Նա պատմեց նաև, որ անձնագիրը վերցրել են պահարանի միջից՝ այնտեղ եղած հագուստը թափելով, տան բանալին ևս վերցրել են և դռները բաց թողած հեռացել են: Հոկտեմբերի 19-ին նոր միայն բանալիները փաստաբանի միջոցով փոխանցել են հարազատներին: Տանը Ֆելիքսը մենակ է եղել, իսկ դրա առաջին օրը նրա ծննդյան օրն է եղել:

Նախկին քաղբանտարկյալի փաստաբանը՝ Ստեփան Ոսկանյանը, պատմեց, որ Ֆելիքս Գևորգյանին խոշտանգել են ոչ միայն բերման ենթարկելիս, այլև բաժնում, և ստիպել են, որ իր վրա վերցնի Մարտի 1-ի սպանություններից որևէ մեկը, սակայն երբ Ֆելիքս Գևորգյանը հրաժարվել է՝ նշելով, որ այդ գործով քաբանտարկյալ է եղել, նրան ստիպել են իր վրա վերցնել մի շարք գողությունների կատարումը, խոշտանգումներից հետո նա ընդունել է: Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացած երկաթով, նրա ոտքի մի եղունգը չկա, նա նույնիսկ չի կարողանում քայլել:

Նման մանրամասներ փոխանցեց Ստեփան Ոսկանյանը, որը անձամբ է տեսել խոշտանգումների հետքերը: Երեք օր առաջ փորձագետը եղել է մեկուսարանում, մի քանի օրից կստանան փորձաքննության պատասխանները: Փաստաբանն անհիմն է համարում այն մեղադրանքները, որոնք ընդունել է Գևորգյանը՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ: Ավելին, ըստ նրա՝ ո՛չ կոնկրետ օրեր են նշված, ո՛չ էլ գողությունների կոնկրետ վայրեր կան. «Շինծու մեղադրանքով իբր Ֆելիքսը ինչ-որ շենքի հարևանությամբ գտնվող այգուց էլեկտրական շարժիչ է գողացել, Երևանի ինչ-որ խանութի հարևանությամբ գտնվող շինությունից, բայց կոնկրետ շինությունը չի նշվում, ինչ-որ նկուղից, տասնհինգ թաղամասի ինչ-որ կատյոլից»:

Հարկ է նկատել, որ պաշտպանի ներգրավումից հետո Ֆելիքսը հրաժարվել է իր ցուցմունքներից: Ամեն դեպքում Ֆելիքս Գևորգյանի հորից հետաքրքրվեցինք, թե ինչու է որպես թիրախ ընտրվել Ֆելիքս Գևորգյանը, ինչին ի պատասխան արձագանքեց. «Չեմ կարող հստակ այդ հարցին պատասխանել, բայց կարծում եմ, որ դա իմ գործունեության հետ է կապված: Դրանով չեն կարող խոչընդոտել իմ գործունեությունը, բայց համենայնդեպս փորձեցին: Տեսեք, ասում են՝ հուլիսի կեսերին գողություն է կատարվել, բայց ոչ մի օր չեն նշել: Դուք լսե՞լ եք նման բան, որ ո՛չ օր կա, ո՛չ ժամ, ո՛չ պատարագ, ո՛չ տեղ, բայց կա գողություն: Ավելին՝ նշված վայրը աղբանոց է: Տեսեք, հուլիսի 29-ին Ֆելիքսի մեծ աղջկա ծննդյան օրն էր, ինքը 4 երեխա ունի: Նա այդ ժամանակ ցանկանում էր աշխատանք գտնել, որ կարողանա երեխայի ծնունդը ըստ պատշաճի նշել, ու գտավ»,- մանրամասնեց Ֆելիքսի հայրը:

Պետրոս Գևորգյանը նաև պատմեց, որ շուրջօրյա վրանային հավաքի ժամանակ ևս ցանկացել են իրենց սադրել, որը սակայն հնարավոր է եղել կանխել և մանրամասնեց. «Նրանց նկարները կան մեզ մոտ նկարած, որ ցանկանում էին անպայման ինչ-որ բան դնել մեր վրանում: Նրանք նաև մեր բակային հանդիպումների ժամանակ են փորձել խանգարել, սադրանքներ հրահրել: Տղաներ են բերել, որ խուլիգանություն անեն, սակայն մենք միշտ փորձել ենք զերծ մնալ նրանց սադրանքերից»: Սակայն արդյունքում նման սցենար է մշակվել:

Հիշեցնենք, որ 2010 թ.-ի դեկտեմբերի 9-ին «Էրեբունի» ՔԿՀ-ից պայմանական-վաղաժամկետ ազատ է արձակվել քաղբանտարկյալ Ֆելիքս Գևորգյանը: Նա ազատազրկվել էր 2008-ի հունիսին և ապօրինի զենք հափշտակելու ու պահելու մեղադրանքով դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Գևորգյանի միջոցով իշխանությունը փորձել էր մարտի 1-ի գործերում ներառել ընդդիմության կողմից զենք պահելու հանգամանքը, սակայն դատարանում որևէ կերպ չհաջողվեց մեղադրանքն ապացուցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում