Գերմանական BASF քիմիական կոնցեռնը հայտարարել է, որ Եվրամիության հաստատմանն է ներկայացրել գենետիկորեն ձևափոխված կարտոֆիլի տեսակ, որը չի ազդվում այն հիվանդությունից, որի պատճառով ամեն տարի ոչնչացվում է կարտոֆիլի բերքի 1/5 մասը: Այս մասին հաղորդում է SalamNews-ը:
Գենետիկորեն ձևափոխված կարտոֆիլի նոր տեսակը կոչվում է Fortuna։ Դրա ստեղծման համար BASF Plant Science–ի հետազոտությունները սկսվել էին 2003 թ.: Դաշտային փորձարկումները տևել են 6 տարի:
Եվրոպական գործակալությունը պետք է ստուգի, թե ինչքանով է Fortuna-ն ապահով մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար: