Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Աղվերանում քննարկվում են Բոլոնիայի գործընթացի կարևոր սկզբունքները

Աղվերանում այսօր մեկնարկեց «Հրապարակայնությունը և հաշվետվողականությունը՝ Բոլոնիայի գործընթացի կարևոր սկզբունքներ» թեմայով եռօրյա սեմինար-քննարկումը հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասաց, որ ԿԳ ոլորտում բոլոր փոփոխությունները անհրաժեշտ է հասարակական քննարկման արժանացնել, որը պետք է ապահովեն զանգվածային լրատվամիջոցները՝ վերլուծության, նոր գաղափարների, մոտեցումների ճիշտ փոխանցման միջոցով: Ա. Աշոտյանը նաև նշեց, որ լրագրողների պատճառով իրենց իրականացրած քայլերը ոչ միշտ են ճիշտ ընկալվում հասարակության կողմից: Նախարարը հավելեց, որ ԿԳ նախարարությունը չի դադարելու աշխատել հասարակության հետ թափանցիկ և հաշվետվողական սկզբունքներով:

Ա. Աշոտյանը անդրադարձավ նաև երեկ հրապարակված ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, ըստ որի՝ 2011-ին աշխարհում մենք զբաղեցնում ենք 86-րդ տեղը, իսկ կոնկրետ կրթության ինդեքսը 2011-ին աշխարհում 56-րդն է` շրջանցելով մի շարք եվրոպական երկրների ինդեքսին: Նրա խոսքերով` այս ցուցանիշներով տարածաշրջանում մի փոքր զիջում ենք Վրաստանին, բայց զգալի առաջաընթաց ունենք Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի համեմատ. «Սա նշանակում է, որ մեր զարգացման վեկտորը ճիշտ է»,- ասաց նախարարը:

ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնտիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրեց ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը: Ծրագրի նպատակներն են առաջին հերթին բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը և երեխաների համախառն ընդգրկվածությունը նախադպրոցական՝ 90 տոկոսի, տարրական և միջին դպրոցներում՝ 99 տոկոսի, ավագ դպրոցում 95 տոկոսի հասցնել: Ինչպես նաև տասը տոկոսով մեծացնել ընդգրկվածությունը մասնագիտական կրթական ծրագրում:

Հաջորդ նպատակը կրթության որակի բարելավումն է` այն միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանեցնելը` ապահովելով հասարակության և գործարար միջավայրի բավարավածությունը մատուցվող կրթական ծառայություններից, այդ թվում` ատեստավորել հանրակրթական դպրոցների ուսուցիչների 95 տոկոսին, TIMSS միջազգային գնահատումներով ապահովել 8 տոկոս առաջընթաց 2011 թվականի նկատմամբ, ապահովել 20 տոկոս դասախոսների և ուսանողների շարժունություն, բարելավել հանրակրթական դպրոցների ուսումնանյութական բազան, բոլոր դպրոցներն ապահովել ինտերնետ կապով և այլն:

Երրորդ նպատակն է ապահովել պետական բյուջեից կրթությանը հատկացվող միջոցների շարունակական աճ և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմներ, պետական բյուջեից կրթությանը տրվող միջոցների մակարդակը հասցնել մինչև ՀՆԱ-ի 4 տոկոս:

Ռ. Ստեփանյանի խոսքերով` դրսից ավելի շատ են գնահատվում մեր կրթական ձեռքբերումները, քան մենք ինքներս ենք դրանք գնահատում:

«Որպես ռազմավարական ծրագիր` մեր նպատակն էր փորձել մի փոքր կտրվել այսօվա խնդիրներից, որոնք շատ են, և նայել խնդիրներին ապագայի տեսանկյունից, ցանկալի կրթական համակարգ ձևավորելու տեսանկյունից»,- ասաց Ռ. Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում