Monday, 13 05 2024
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է

Կոմիտասի 5ա շենքի 25 բնակիչների ահազանգը ապօրինի շինարարության դեմ

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի լրատվական ծառայությունը և «Դու մենակ չես» հասարակական կազմակերպությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ս.թ. հոկտեմբերի 13-ին Կոմիտասի 5ա շենքի 25 բնակիչներ դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան` բողոքարկելով մինչ այդ Վերաքննիչ վարչական դատարանի կայացրած որոշումը, որով վերջինս` հանձին դատավոր Հովսեփ Բեդևյանի չհիմնավորված, սխալ և իրավական տեսակետից ընդհանրապես անհեթեթ դատական ակտով բեկանել է ՀՀ Վարչական դատարանի` բնակիչների օգտին կայացրած վճիռը:

Նախաձեռնությունից հիշեցնում են, որ նույն այս 25 բնակիչները կոլեկտիվ հայտով ս.թ. օգոստոսի 3-ին դիմել էին ՀՀ Վարչական դատարան` Կոմիտասի 5 հասցեում բազմաբնակարան շենք և էլեկտրաքարշի նոր ենթակայան կառուցելու մասին «Լիբեր» ՍՊԸ-ին տրված Երեւանի քաղաքապետի 25.11.2006թ. թիվ 2616-Ա որոշումը և 28.07.2010թ. թիվ 01/50-15303-396 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով` միաժամանակ ներկայացնելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդություն:

ՀՀ Վարչական դատարանը 08.08.2011թ.-ին որոշում էր կայացրել «Բաց թողնված դատավարական Ժամկետը հարգելի համարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», ապա բավարարել բնակիչների մյուս միջնորդությունը` «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» և արգելանք դրել «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից Կոմիտաս 5 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի և էլաեկտրատրանսպորտի քարշի նոր ենթակայանի ապօրինի շինարարության վրա:

Բացի այդ` նույն բնակիչները դեռ ս.թ. մայիսի 17-ին «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից ապօրինի շինարարությունն ու ծառահատումները կասեցնելու պահանջով դիմել էին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որը նախ` ամբողջությամբ այն բավարարվել էր, ապա 2 ամիս անց թողել էր միայն ծառահատումների արգելանքը:

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, թե իբր ՀՀ Վարչական դատարանին դիմած հայցվորները տեղյակ են եղել Երևանի քաղաքապետի 25.11.2006թ. թիվ 2616-Ա որոշմանը և 28.07.2010թ. թիվ 01/50-15303-396 շինարարության թույլտվությանը, քանի որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հայցադիմում ներկայացնելիս կցել են նաև այդ փաստաթղթերի պատճենները: Մինչդեռ հայցվորներից 11-ը չեն հանդիսացել թիվ ԵԱՔԴ/0865/02/11 քաղաքացիական գործով հայցվոր և որևէ առնչություն չունեն այդ գործով 17.05.2011թ. ներկայացված հայցադիմումի հետ, իսկ վեճի առարկա հանդիսացող 28.07.2010թ. թիվ 01/50-15303-396 շինթույլտվության փաստի մասին իմացել են այդ քաղհայցի քննության ընթացքում` 03.06.2011 թ.:

Փաստորեն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանը թիվ ՎԴ/3902/05/11 վարչական գործով 26.09.2011թ. կայացրած վճռով կոպտորեն խախտել է այդ 11 անձի վարչական դատարան դիմելու և իրենց խախտված իրավունքը վերականգնելու օրենքով սահմանված իրավունքը:

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը խեղաթյուրելով Վարչական դատարանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու որոշման հիմնավորումը նշել է, թե իբր Վարչական դատարանի կողմից չի ստուգվել քաղաքացիական հայցով դատարան չդիմած հայցվորների կողմից բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությամբ ներկայացված հանգամանքների հիմնավորվածությունը, իսկ վերը նշված` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0865/02/11 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովումը վերացնելու մասին հայցվորների ներկայացրած միջնորջության պատճենով չի հիմնավորվում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությամբ ներկայացված այն պնդումը, որ վիճարկվող ակտերի մասին հայցվորները իրազեկվել են 03.06.2011թ.:

Բնակիչների վճռաբեկ բողոքում բերել են 4 փաստարկ` համաձայն որոնց` ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ միայն չի ապահովել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելու համար գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, այլև «Լիբեր» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարելու 26.09.2011թ. իր որոշմամբ փաստորեն բնակիչներին զրկել է քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու պատճառաբանությունները դատարան ներկայացնելու և 28.07.10թ թիվ 01/50-15303-396 շինթույլտվության հիմք հանդիսացած քաղաքաշինական բազմաթիվ նորմերի խախտումներով տրված շինարարական-նախագծային, տեխնիկական ու փորձաքննության փաստաթղթերը դատական քննության առարկա դարձնելով վիճարկելու հնարավորությունից:

Ակնհայտ է, որ դատավոր Հովսեփ Բեդևյանն այս որոշումը կայացրել է բազմաթիվ խախտումներով:

Բնակիչների մոտ հարց է ծագում, թե ինչը կարող էր լիներ դրա պատճառը: Հ.Բեդևյանն իր այս վճռով բնակիչներին փաստորեն ասում է, որ եթե անգամ Երևանի քաղաքապետի տրված շինթույլտվությունը իրապես ապօրինի է, միևնույն է դատական ճանապարհով ձեզ` բնակիչներիդ այն քննարկելու և չեղյալ համարելու հնարավորություն չի տրվելու:

Ուրեմն ի՞նչ ճանապարհ է նա առաջարկում երևանցիներին` քաղաքակա՞ն, պիկետնե՞ր` քաղաքապետարանի առջև, նստացույցե՞ր նախագահական նստավայրի առջև, մասնակցությո՞ւն ընդդիմության հանրահավաքներին: Բնակիչները, ընդ որում` ոչ միայն Կոմիտասի 5ա-ի, այլ նաև հարակից շենքերի, ում կենսական շահերը, նաև շրջակա միջավայրը այս ապօրինի շինարարությամբ վնասվելու են և ովքեր այս մեկ տարվա ընթացքում հարյուրավոր ստորագրություններով տասնյակ նամակներ են հղել գրեթե բոլոր պետական պատկան մարմիններին` ՀՀ նախագահից և նախարարություններից մինչև քաղաքական կուսակցություններ` վճռական են տրամադրված, թեև դեռ հույս են տածում, որ Վճռաբեկ դատարանը կբեկանի Վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/3902/05/11 վարչական գործով 26.09.2011թ. կայացրած այս անհիմն որոշումը:

Նախաձեռնությունից հայտնում են նաև, որ քաղաքական ուժերից, բնակիչների օրինական պահանջին արձագանքել և այս մեկ տարվա ընթացքում հետևողականորեն իր աջակցությունն է ցուցաբերում միայն «Ժառանգություն» ուսակցությունը, որի խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի պատգամավորական հարցումների և նամակների միջոցով հնարավոր է դարձել բազմաթիվ աղաղակող խախտումներ հայտնաբերել նշված հասցեում կառուցվելիք շենքի և ենթակայանի կառուցման քաղաքապետի 28.07.2010թ. թիվ 01/50-15303-396 շինթույլտվության մեջ և նախագծային այլ փաստաթղթերում:

Երևանցիների կենսական միջավայրը, նրանց առողջությունը, նրանց բնակարանների լուսավորվածությունը, վերջապես տարրական անվտանգությունը լուրջ վտանգի տակ դնող փաստաթղթեր, որոնց տակ այդքան հեշտությամբ իրենց ստորագրությունները դրել են Երևանի երեք քաղաքապետերն էլ` Երվանդ Զախարյան, Գագիկ Բեգլարյան և Կարեն Կարապետյան:

«Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը» և «Դու մենակ չես» ՀԿ-ն շարունակում են ուշիուշով հետևել Կոմիտասի 5ա և հարակից շենքերի բնակիչների իրավունքների ոտնահարումը կասեցնելուն միտված դատական գործընթացին` հուսալով, որ այն կունենա տրամաբանական, օրինական և որն ամենակարևորն է` իրավական ավարտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում