Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՀՀԿ շտաբի անգլիական թագուհին

Սա արդեն կամ շատ լուրջ է, կամ շատ անլուրջ և ծիծաղելի: Երևի թե նման հետևություն է մնում անել Հայաստանում ներիշխանական դասավորությունների երեկվա շարունակությունից:

Ինչպես հայտնի է, Միքայել Մինասյանը, ով Սերժ Սարգսյանի փեսան է, նախագահի աշխատակազմի տեղակալի պաշտոնից ազատվեց և դառնալու է ՀՀԿ նախընտրական շտաբի պետի, այսինքն Հովիկ Աբրահամյանի տեղակալը:

Երևի թե սրանով ամեն ինչ ասված է, իսկ Հովիկ Աբրահամյանի երգը իշխանական համակարգում վերջնականապես երգված: Սա նաև, ըստ երևույթին, պատասխանն է Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության, որ ընտրություններից հետո ինքը ԱԺ նախագահի պաշտոնից պակաս պաշտոն չի ստանալու:

Իրականում, Միքայել Մինասյանին նշանակելով ՀՀԿ նախընտրական շտաբում, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին և հանրությանը ցույց է տալիս, որ Աբրահամյանն իրականում Միքայել Մինասյանի ենթակայից բարձր պաշտոն չի ստանալու: Ֆորմալ տեսանկյունից Աբրահամյանն է Մինասյանի ղեկավարը լինելու, սակայն իրականում կարծում ենք որ բոլորի համար պարզ է, թե ինչ է նշանակում Հովիկ Աբրահամյանի պես շտաբի պետի պարագայում շտաբ տանել նաև Միքայել Մինասյանին, ով համարվում էր նախագահական աշխատակազմի կամ Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատի դե ֆակտո ղեկավարը:

Սրանով, Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ նախընտրական շտաբում, ըստ էության, վեր է ածվում անգլիական թագուհու, իսկ շտաբում բնականաբար «թագավորելու» է Մինասյանը: Աբրահամյանն արդեն հասցրել է հայտարարել, որ ուրախ է Մինասյանի նշանակման համար: Իսկ ուրիշ ի՞նչ կարող էր անել Հովիկ Աբրահամյանը, եթե ուրախ չլիներ:

Այն իրավիճակում, որում նա է հայտնվել, և այն իրավիճակում, որում ընդհանրապես հայտնվել է իշխանական համակարգը, մնում է ընդամենը ուրախանալ, թուլանալ և հաճույք ստանալ, հատկապես եթե «Արմնյուզին» հարցազրույցդ տվել վերջացրել ես:

Եվ սա վերաբերում է անկասկած ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլ ընդհանրապես իշխանական համակարգի բոլոր «ռահվիրաներին»: Ի վերջո, իսկապես ուրախալի է, երբ հարցազրույց ես տալիս ասենք «Արմնյուզ»-ին, ոչ թե ցուցմունք ես տալիս ինչ որ մեկ այլ տեղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում