Իտալացի հայտնի ռեժիսոր Պաոլո Սոռենտինոն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին: Այս մասին նա հայտարարել է այս օրերին Հռոմում ընթացող միջազգային կինոփառատոնի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, կինեմատոգրաֆիկ անվանմամբ «Ութ ու կես» հեռուստահաղորդման ժամանակ Սոռենտինոն նշել է, որ վարչապետը «հոգեբանական առումով բարդ և հետաքրքիր կերպար է»: Ռեժիսորի կարծիքով` Բեռլուսկոնիի բնավորության և վարքի ըմբռնման հիմքում ընկած են նրա փոխհարաբերությունները հոր հետ:
Սոռենտինոն հույս է հայտնել, որ կավալեր Բեռլուսկոնիի մասին ֆիլմը կդառնա իտալացի ռեժիսորների սիրելի թեման: