ԼՂՀ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված 2012 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված հարցերին:
Նախագահը գոհունակություն է հայտնել բյուջեի ձևավորման գործում օրենսդիր և գործադիր մարմինների սերտ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ կարևորագույն այս փաստաթղթի մանրակրկիտ քննարկումներն այն ավելի հավասարակշռված են դարձնում:
Երկրի ղեկավարը նշել է, որ 2012թ. պետական բյուջեն նույնպես պետք է լինի իրատեսական, պահպանի իր սոցիալական ուղղվածությունը և հնարավորություն ընձեռի ապահովել հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք: