Մեծ Քսանյակի գագաթնաժողովի անցկացման համար Ֆրանսիան ժամանակավորապես դադարեցրել է Շենգենյան համաձայնագրի գործունեությունը:
Ինչպես հայտնում է NovoNews լրատվական կայքը, աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող երկրների ղեկավարները հանդիպելու են Կաննում` քննարկելու աշխարհում տիրող իրադարձությունները:
Հիշեցնենք, որ այդ կապացությամբ Նիցցայում հավաքվել են հազարավոր հակագլոբալիստներ: Այդ նպատակով Ֆրանսիայի իրավապահները գագաթնաժողովի անցկացման համար փակել են Իտալիայի հետ սահմանը` փորձելով կանխել ցուցարարների հոսքը: