Friday, 26 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Թե՛ Ռոբերտ Քոչարյանի հարցն են լուծում, թե՛ Գագիկ Ծառուկյանի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

– Հայաստանում հրաժարականների տեղատարափը արդյոք պայմանավորվա՞ծ է Ռուսաստանից այստեղ «ներխուժած հոսանքներով»: Հրաժարականները սկսվեցին, երբ Սերժ Սարգսյանը վերադարձավ ՌԴ-ից:

– Ճիշտ նկատեցիք, որ վերադարձից հետո կատարվեց այդ ամենը: Իմ տպավորությամբ, իշխանությունը փորձում է իր բոլոր ռեսուրսները միացնել և պատրաստվում է դիմագրավել ինչ-որ բանի: Դա հասկանալի է, հակառակ դեպքում այդ ամենն այսքան շուտ չէր սկսվի: Ինքս ընտությունների հետ կապված այս ամենից ոչ մի լավ բան չեմ սպասում, որովհետև մենք գիտեք, թե Հովիկ Աբրահամյանի՝ շտաբի պետ լինելու պայմաններում ինչպես են մյուս ընտրություններն անցել: Սրան ոչ ոք չի ուզում դեռ անդրադառնալ, բայց իմ կարծիքով` ամենակարևոր խնդիրը սա է: Ու թե՛ Ռոբերտ Քոչարյանի հարցն են լուծում, թե՛ Գագիկ Ծառուկյանի ու մնացածի: Այսինքն՝ մենք ունենք նույն մարդը շտաբի պետ, որը եղել է նախկին ընտրությունների ժամանակ: Շատ հետաքրքիր իրավիճակ է սպասվում: Այսինքն՝ նորից պետք է սպասենք, որ նրանք, ովքեր համաձայն չեն իշխանության հետ, կոտրած տաշտակի առաջ պետք է կանգնեն, ինչպես ժամանակին շանտաժի լեզվով ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործոնին, տպավորություն ունեմ, որ ռեսուրսները այսքան արագ միացված են, այսպիսի քաոսային փոփոխությունները, որտեղ տրամաբանություն չի երևում, արվում են, քանի որ Սերժ Սարգսյանը ինչ-որ տեղ բավականաչափ վստահ չէ, թե միջազգային բոլոր կողմերի դրական վերաբերմունքը կստանա: Սա՝ մեղմ ասած:

– Դուք նշեցիք, որ դիմագրավման են պատրաստվում: Դիմագրավման՝ իշխանության ներսո՞ւմ, թե՞ ընդդիմադիր ճակատում: Ընդդիմությունից իշխանությունները հիմա կարծես այնքան էլ չեն վախենում:

– Իմ տեսակետից դա սխալ անալիզ է: Հայաստանում իրավիճակը դառնում է այնպիսին, որ յուրաքանչյուր խնդիր կարող է դառնալ շատ լուրջ հակաիշխանական շարժման հիմք: Եթե եղած գործընթացներին գումարվի սոցիալ-տնտեսական ծանր կացությունը, իսկ մեզ մոտ ստեղծված իրավիճակը լավ չէ, ապա… Եթե չեմ սխալվում՝ 5,3 տոկոսի գնաճ ունենք հիմա, ինչը ավելի է, քան նախատեսել էր կառավարությունը: Աշխարհում ճգնաժամի 2-րդ ալիքն է ծավալվում, և այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մենք կարող ենք ունենալ այն վիճակը ձմեռվա ընթացքում կամ դրանից հետո, որը եղավ այս տարվա մարտին, երբ գնաճի արդյունքում ժողովուրդը ոտքի ելավ: Եվ սա կարող է դառնալ այդ ամենի հիմքը: Առավել ևս, պետք է ընդունենք, որ իշխանությունը հիմա մասնատված է:

– Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ռուսաստանյան հանդիպումից հետո Ռուսաստանը Սերժ Սարգսյանին քարտ-բլանշ տվեց և հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանի վրա խաղադրույք անել:

– Այսինքն, ինչի՞ն քարտ-բլանշ տվեց:

– Ինչին չէ, ում. Սերժ Սարգսյանին: Այսինքն` Ռուսաստանը պաշտպանո՞ւմ է Սերժ Սարգսյանի թեկնածությունը և Ռոբերտ Քոչարյանին վերադառնալու դեպքում աջակցություն չի՞ ցուցաբերի:

– Ես չեմ էլ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ ժամանակ աջակցություն ցուցաբերվել է նրա դուրս գալուց հետո: Կարծում եմ, որ նմանատիպ բան չի եղել, և չեմ տեսնում: Աջակցությունը այդպես չեն ցուցաբերում: Աջակցությունը ցուցաբերում են փողով, համապատասխան ծրագրերը ֆինանսավորելով, պետական այցերի ժամանակ կարևորագույն փաստաթղթեր ստորագրելով, և այլն, և այլն: Բամբասանքային մասերը չեմ ցանկանում մտնել` գիշերները չդիմավորելով, բայց դրանք թողնենք, դա կարևոր չէ: Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք մեր աչքի առաջ, միանշանակ կարելի է ասել, հատկապես Ռուսաստանի մասին, որ շատ վառ երևակայություն է պետք ունենալ այդպես մտածելու համար:

– Բայց տեսեք, Ռուսաստանից Սերժ Սարգսյանի վերադարձից հետո Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Ռուսաստան: Դա հաստատեց նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, պարզաբանելով, որ Քոչարյանը մասնակցելու է ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին, որը կկայանա հոկտեմբերի 29-ին: Իսկ վերադարձից հետո մամուլը գրեց, որ Քոչարյանին չի հաջողվել հանդիպել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ և սահմանափակվել է նրա մերձավոր շրջապատի հետ հանդիպումենրով:

– Այո, բայց Պուտինի և Քոչարյանի հանդիպումը չէր էլ նախատեսվում, նման բան չկար: Մենք բավականաչափ հետաքրքիր հետևել ենք պետական այցին, հանդիպումներից որոշակի ինֆորմացիայի ենք տիրապետում, և վստահ բան կարող եմ ասել, որ որևէ նման բան չի նախատեսվել, չի եղել, ոչ մի նմանատիպ գործընթաց առաջ չի շարժվել: Ռուսաստանը ապրում է նախընտրական իր կյանքով, և միայն խորհրդարանի ընտրություններից հետո կսկսեն անդրադառնալ հարակից հարցերին, այդ թվում ավելի լուրջ՝ Անդրկովկասին, Միջին Ասիային: Ասեմ, որ Ղրղզստանի ընտրություններում հաղթեց նոր մարդ, որը պրոռուսական մարդ է, և դա շատ ուրախալի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում