Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հրաժարականների հարկ մտցրեք

Հայաստանի իշխանական համակարգի կադրային փոփոխությունները կարծես թե ստվերել են մնացյալ ամեն ինչ, որ կատարվում է հանրապետությունում: Մինչդեռ նույն իշխանությունը զբաղված է ոչ միայն կադրային փոփոխություններով, այլև հետաքրքիր այլ բաներ է մտածել: Մասնավորապես խոսքը վերաբերում է 2012 թվականի բյուջեի նախագծին, որտեղ հարկային եկամուտները ավելացել են 101 միլիարդ դրամով, և այդ իսկ պատճառով կառավարությունը որոնում է հավելյալ հարկային աղբյուրներ: Դրանցից մեկը հանդիսանալու է, այսպես կոչված, շքեղության հարկը: Սակայն, չգիտես ինչու, կառավարությունը որոշել է շատ շքեղացնել, միևնույն ժամանակ էլ նեղացնել շքեղության հարկը: Այսինքն` հարկվելու են միայն շքեղ ավտոմեքենաները, նրանք, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը:

Պատկերացնո՞ւմ եք, ասենք՝ 85 հազար դոլարանոց մեքենան կառավարությունը շքեղություն չի համարելու և չի հարկելու: Հետաքրքրական է նաև, որ շքեղության հարկ չի գանձվելու, ասենք, անշարժ գույքի համար: Այսինքն` շքեղագույն դղյակները, ամառանոցներն ու ապարանքները, որ տնօրինում են մեր պաշտոնյաներն ու օլիգարխները, կհամարվեն համեստ խրճիթներ, որոնց բնակիչները ոչ թե շքեղ ավտոմեքենաներ են օգտագործում, այլ քշում են, ասենք, 89 հազար դոլարանոց կառքեր, որոնք շքեղություն համարելը հոգեկան խանգարում կորակվի: Իրականում պարզ է, որ իշխանությունն ամեն ինչ անում է մի կողմից սեփական շքեղությունը քիչ հարկելու համար, մյուս կողմից էլ հասարակությանը ցույց տալու, որ իրականում իշխանավորների շքեղ կյանքի մասին պատկերացումները չափազանցված են:

Այս ամենն, իհարկե, բավական ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդ 101 միլիարդ դրամի հավելյալ հարկային եկամուտների մտադրությունը, որը, անկասկած, վերջում կոտրվելու է փոքր ու միջին ձեռնարկատերերի վրա: Այդ իսկ պատճառով, փորձելով մի փոքր վանել այդ բեռը ՓՄՁ-ներից, մենք կառավարությանն առաջարկում ենք մեծահարուստ իշխանավորների և օլիգարխների համար սահմանել մի քանի հավելյալ հարկատեսակներ, նկատի ունենալով, որ խեղճերը կարող են շքեղազուրկ լինել: Պետք է նաև հարկեր սահմանել օրենքի առաջ արտոնյալ լինելու համար, հարկեր սահմանել հարկերից ազատված լինելու համար, հարկեր սահմանել ԱԺ նիստերին չգալու համար: Սա միայն մի փոքր շրջանակ է, որ պետք է հարկել իշխանավորներից ու օլիգարխներից:

Իրականում, 101 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտը նրանց գերշահույթների հաշվին ապահովելը կառավարությունից թերևս ընդամենը մի քանի ժամ կպահանջի, եթե իշխանության մեջ լինի պահանջվող քաղաքական կամքը: Բայց շքեղության հարկի վերաբերյալ, այսպես ասած, նորմատիվային սահմանումներն ու շքեղ ապրանքների շրջանակը վկայում են, որ իրականում իշխանությունն այդ քաղաքական կամքը չունի, պարզապես փորձ է արվում հնչեղ ձևակերպումներով իրականում կոծկել շքեղությունները:

Ի դեպ, ժամանակն է Հայաստանում նաև հրաժարականների հարկ մտցնելը: Կարծում ենք, որ դրա շնորհիվ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի գերակատարել հարկային հավակնոտ ծրագրերը, համ էլ պետությունն այդ հրաժարականներից մի քիչ կշահի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում