Twitter սոցիալական ցանցում սկսել են հրապարակվել Twitter Stories. հետաքրքիր պատմություններ տարբեր իրավիճակների մասին: Այս նորությունն առանցքային դեր ունի կայքի համար:
Twitter –պատմություններում, օրինակ, ասվում է, թե ինպես ԱՄՆ-ից Ահարոն Դյուրանը օգնել է իր մայրիկին և փրկել վերջինիս գրախանութը սնանկացումից:
Եգիպտացի Ռեբեկա Չաոն կայքում տեղադրել է նյութեր, որտեղ հայտնում է Կահիրեի վտանգավոր հատվածների մասին: Եգիպտոսի կանանց իրավունքների պաշտպանության հաշվետվության վրա հիմնվելով՝ այս կինը և նրա երեք ընկերուհիները ստեղծել են ինտերակտիվ քարտեզ, որի վրա նշում են այն տարածքները, որտեղ տեղի են ունեցել սեռական ոտնձգություններ:
Կորպորատիվ հաճախորդները, որոնց համար Twitter-ը հանդիսանում է համացանցի միջոցով առաջխաղացման լրացուցիչ «գործիք», իրականացնում են նաև արտասովոր Twitter–ակցիաներ: Օրինակ՝ բրիտանական Burberry ապրանքանիշն աշնանը ներկայացրեց իր նոր հավաքածուն, որը դեռևս չէր ցուցադրվել: