Ռուսական շուկան բարենպաստ չէ անգամ այն դեպքում, եթե այն բաց լինի վրացական արտադրության համար: Այս մասին Новости Грузия-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին՝ Թբիլիսիում միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Վրացական կառավարության ղեկավարը ներկայացրել է ռազմավարական զարգացման ծրագիրը՝ 2011-2015 թվականների համար:
«Անգամ եթե ռուսական շուկան բացվի մեզ համար, ապա դա միանշանակ ապահով շուկա չի»,- ասել է Գիլաուրին: