ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆոլս-Չերչ քաղաքի հյուրանոցներից մեկի մշտական բնակիչը որոշել է հեռանալ իր վարձած հյուրանոցային համարից, որտեղ բնակվել է 10 տարի: Այդ մասին հաղորդում է CNN-ը:
79-ամյա Ջոյ Բրիկերն առողջական վիճակի վատթարացման պատճառով ստիպված է եղել հրաժարվել Marriot հյուրանոցային ցանցի Towne Place Suites հյուրանոցում բնակվելու ցանկությունից:
Հիմա թոշակառուն խնամքի կարիք ունի, ինչի պատճառով էլ որոշել է գնալ Նյու Յորք՝ դստեր մոտ:
Ջ.Բրիկերը հյուրանոցում հաստատվել է 2001թ.-ից, երբ աշխատանքի բերումով տեղափոխեց Ֆոլս-Չերչ: Կինը նկատել է, որ վարձով տան ու հյուրանոցի համարի միջև գնային տարբերությունը չնչին է և ընտրել է երկրորդ տարբերակը: Դրանից բացի, հյուրանոցում բնակվելը նրան թվացել է ավելի հարմարավետ, քան բնակարանում, քանի որ օրական 139 դոլարով նրա սենյակը մաքրել են, փոխել սպիտակեղենը, մատուցել նախաճաշ ու հնարավորություն տվել օգտվելու ինտերնետից:
Նա ռեկորդ է սահմանել Marriott հյուրանոցային ցանցում բնակվելու տեսանկյունից:
Ջ.Բրիկերը 202 համարի իր սենյակից տեղափոխվել է մի քանի օր առաջ:









































