230 ուղևորներով Նյու Յորքից թռչող Boeing 767 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայի միջազգային օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Warsaw Business Journal-ը:
LOT Polish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել փորի վրա, և նրա տակից կայծեր են դուրս թռել: Վայրէջքից հետո աշխատանքի են անցել հրշեջ ծառայության փրկարարները:
Reuters-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը մի քանի շրջան է կատարել վայրէջքից առաջ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:









































