Սթիվեն Սփիլբերգի նոր ժապավենի ցուցադրությամբ` «Տինտինի արկածները. միաեղջյուրի գաղտնիքը» կփակվի Ամերիկյան կինեմատոգրաֆի ինստիտուտի (AFI) կինոփառատոնը: Այդ մասին հայտնում է Variety պարբերականը:
Միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 3-10-ը Լոս Անջելեսում: Նոյեմբերի 10-ին նախատեսված է «Տինտինի» ամերիկյան ցուցադրությունը: Ժապավենի եվրոպական պրեմիերան կայացել է Բրյուսելում՝ հոկտեմբերի 23-ին:
Սփիլբերգի նոր աշխատանքը ռուսական վարձույթ դուրս կգա նոյեմբերի 3-ին:
«Տինտինի արկածները. միաեղջյուրի գաղտնիքը» նկարահանված է բելգիական նկարիչ Էրժեի կոմիքսների հիման վրա: Ֆիլմն ամբողջությամբ ստեղծվել է համակարգչային տեխնիկայի միջոցով, սակայն նրա ստեղծման համար օգտագործվել է motion capture տեխնոլոգիան:
«Տինտինի» ստեղծման վրա աշխատել են Ջեյնի Բելը, Էնդի Սերկիսը, Դենիել Քրեյգը, Սայմոն Փեգը և Նիկ Ֆրոստը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ AFI կինոփառատոնը բացվելու է Քլինտ Իսթվուդի «Ջոն Էդգար» ֆիլմի պրեմիերայով: Ֆիլմը կենսագրական է, պատմում է Հետախուզության դաշնային բյուրոյի առաջին ղեկավար Ջոն Էդգար Հուվերի մասին: Գլխավոր դերակատարն է Լեոնարդո դի Կապրիոն: Ֆիլմում նկարահանվել են Էրմի Համերը, Նաոմի Ուոտսը, Ջուդի Դենչը:








































