Վրաստանն անպայման պետք է վերադարձնի ռուսական շուկան, որը շատ կարևոր է իր համար, այսօր իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
«Ռուսական շուկան մեզ համար շատ կարևոր է, ամբողջ աշխարհն է ձգտում դրան»: Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` ամենամեծ ժողովրդավարներն անգամ կարողանում են պայմանավորվել Ռուսաստանի հետ, առավել ևս դա պետք է կարողանա անել Վրաստանը:
Վրացի միլիարդատերն ընդգծել է, որ սպասում է Վլադիմիր Պուտինի ժողովրդավարական բարեփոխումներին. «Հենց մենք հաղթենք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, մենք կսկսենք վայրկենական կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ մտադիր է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ:
Իշխանության գալուց հետո Իվանիշվիլին մտադիր է ամբողջությամբ փոխել երկրի Սահմանադրությունը: Նա խոստացել է, որ երկրի նոր Սահմանադրությունը պետք է ընդունելի լինի ժողովրդի համար.
«Մենք կհասնենք դատարանների ազատությանը, ազատություն կտանք լրատվամիջոցներին, քանի որ առանց ազատ լրատվամիջոցների ժողովրդավարական պետություն չես կառուցի, կստեղծենք քաղաքական և տնտեսական այնպիսի իրավիճակ, որպեսզի նպատենք ներդրումներին, և կարևորը՝ կվավերացնենք գործազրկությունը»:







































