Նիցցայում կայանալիք Մեծ քսանյակի (G20) հանդիպման նախօրեին հակագլոբալիստները պատրաստվում են ցույց կազմակերպել Կաննում:
Ինչպես հայտնում է BBC-ն, անկարգությունների դեպքում ոստիկանությունը պատրաստ է ցուցարարների նկատմամբ կիրառել ջրցան մեքենաներ:
Հակագլոբալիստները պատրաստվում են անցկացնել քառօրյա բողոքի ակցիա, չնայած Ֆրանսիայի իրավապաշտպանները գագաթնաժողովի անցկացման համար փակել են Իտալիայի հետ սահմանը և փորձում են կանխել ցուցարարների հոսքը:
Հակագլոբալիստական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքերով՝ Մոնակոյի սահմանին իրենք մտադիր են անցկացնել «զանգվածային բողոքի ցույց, հակագագաթնաժողով և ակցիա» թեթևացած հարկային օրենսդրության գոտիների դեմ: Ակցիայի մասնակիցների թիվը կարող է հասնել 15 հազարի:
Տեղի բնակիչներին նախազգուշացրել են անվտանգության արտահերթ միջոցառումների մասին: Նրանց տեղեկացրել են նաև, որ Կանն ուևորվելը կարգելվի բոլոր նրանց, ովքեր չունեն հատուկ բեյջեր:
Գագաթնաժողովի ընթացքում քաղաքը շրջապատված կլինի, չեն աշխատելու Կաննի և Նիցցայի լցակայանները: Տեղական հոսպիտալները կհետաձգեն բոլոր ոչ անհապաղ վիրահատությունները:
Հիշեցնենք, որ 2000 թ. Նիցցայում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ընդհարումներ տեղի ունեցան ոստիկանների և մոտ 50 հազար հակագլոբալիստների միջև:










































