Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ, նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։
Նիստի օրակարգում կա ընդամենը մեկ կետ՝ «Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը սահմանելու մասին»:
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո։
Օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որոնց ժամանակ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին, տվյալ դեպքում` մեծամասնություն կազմող Հանրապետականին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև` խորհրդի նիստ, որտեղ կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը:









































