Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գիտի իսպանական առաջին «կլասիկո»-ում «Բարսելոնա»-ին հաղթելու գաղտնիքը:
Պորտուգալացի մասնագետի կարծիքով՝ այդ դիմակայությունում կարևոր դեր պետք է խաղա հոգեբանական գործոնը:
Ժոզեն իր սաներին ասել է, որ դեկտեմբերի 11-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք՝ «Բարսելոնա»-ի հետ հանդիպմանը պետք է մոտենալ հանգիստ և առանց ավելորդ լարվածության: Նա նաև ավելացրել է, որ այդպիսի մոտեցման համար անհրաժեշտ են մշտական հաղթանակներ ինչպես ազգային առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում:








































