Հունաստանի աջակենտրոն ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասը պահանջել է երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և մերժել է տնտեսական քաղաքականության շուրջը հանրաքվե անցկացնելու կառավարության առաջարկը:
«Ես պետք է անեմ այն, ինչ պահանջվում է, որպեսզի մեր երկրի ապագան և եվրոպական հեռանկարները վտանգի տակ չհայտնվեն»,- ասել է Սամարասը երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով` այս պահին իրավիճակից դուրս գալու ամենահարմար որոշումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:










































