ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում շարունակվում է ընթանալ «Պատանի սամբիստ-2011» միջազգային մրցաշարը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացնում էր «Զեյթուն» ակումբը:
Մեր տղաները բավական հաջող էին մեկնարկել, սակայն հաջողությունը ուղեկցեց մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ մեր թիմը 5:7 հաշվով պարտվեց «Չերկեսիա» թիմին և լքեց մրցասպարեզը: