Լիբիայի ազգային անցումային խորհրդի կառավարության նոր ղեկավար է ընտրվել Աբդուլ Ալ-Ռահիմ Ալ-Քիբը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նոր վարչապետի ընտրությունը տեղի է ունեցել բաց քվեարկությամբ. Ալ-Քիբի թեկնածությունը պաշտպանել է ԱԱԽ 51 անդամներից 26-ը:
Նոր վարչապետ ընտրելու անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Մահմուդ Ջիբրիիլը «երկրի ազատագրումից» հետո հրաժարական է տվել:
Լիբիայի քաղաքական կյանքում հաջորդ նշանակալի իրադարձությունը, ըստ նախատեսվող ծրագրի, կլինեն Ազգային խորհրդի ընտրությունները, որ տեղի կունենան ոչ ուշ, քան 8 ամիս հետո: Հենց այդ մարմինն էլ կմշակի նոր սահմանադրություն և կնախապատրաստի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:











































