Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները

Երևանն անցավ Ռուբեն Հայրապետյանի «տակ»

Հայաստանի ներքաղաքական և ներիշխանական կյանքը մտել է իսկապես հետաքրքիր մի փուլ, երբ բավական հատկանշական գործընթացներ են տեղի ունենում ոչ միայն առևերույթ, մակերեսային մակարդակում, այլ նաև խորքային իմաստով: Այդ փուլի բնորոշ դրսևորումներից է դարձել կադրային փոփոխությունների ալիքը, որ սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից և շարունակվում է մինչ այժմ: Ավելին, վերսկսվել է նոր թափով: Մասնավորապես՝ արդեն իսկ հաստատված իրողություններ են Երևանի քաղաքապետի և Հայաստանի ոստիկանապետի փոփոխությունները: Հայտնի է, որ ՀՀԿ-ն հաստատել է Երևանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի առաջադրումը:

Տարոն Մարգարյանը հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է և բավական հետաքրքիր կարգի գործիչ է: Լինելով երիտասարդ՝ նա միաժամանակ նույնականացվում է նաև այսպես ասած՝ փորձառու քրեաօլիգարխիկ շրջապատի, մասնավորապես՝ դրա կարկառուն ներկայացուցիչներից մեկի` Ռուբեն Հայրապետյանի հետ, որը Անդրանիկ Մարգարյանի մահից հետո հանդիսանում է Տարոն Մարգարյանի գլխավոր լոբբիստը իշխանական համակարգում: Այդ տեսանկյունից Տարոն Մարգարյանի թեկնածությունն ունի բավական խոցելի հեռանկարներ, մասնավորապես այն իմաստով, որ նրա քաղաքապետությունն հանրության շրջանում ընկալվելու է որպես Ռուբեն Հայրապետյանի դե ֆակտո քաղաքապետություն: Սերժ Սարգսյանն այդ առումով ունի Տարոն Մարգարյանի կերպարի այդ ուղղությունը չեզոքացնելու խնդիր, որովհետև քաղաքը Կարեն Կարապետյանի «դրայվից» ազատելն ու Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի տակ գցելը հավասարազոր է Երևանը կրակից փախցնելուն և ջուրը գցելուն, կամ հակառակը: Ընտրությունից առաջ դա ճակատագրական է լինելու նաև ՀՀԿ-ի համար:

Բաղրամյան 26-ում թերևս գիտակցում են այդ վտանգը, իսկ Տարոնի ընտրության հարցում շեշտը դնում են նրա, այսպես ասած, առավելության վրա: Այդ առավելությունը ոչ միայն երիտասարդ տարիքն է, այլ նաև, ըստ էության, հանրայնորեն լայն չվարկաբեկված կերպարը: Լինելով վարչապետի որդի և առաջ շարժվելով իշխանական հիերարխիայում, նաև հարաբերություն ունենալով այդ հիերարխիայի քրեաօլիգարխիկ սեգմենտի հետ՝ Տարոն Մարգարյանն այդուհանդերձ կարողանում էր մնալ որոշակի չեզոք դիրքերում և պահպանել հանրայնորեն ընկալելի կերպարը՝ հատկապես դրական միավորներ հավաքելով Ավանի թաղապետի պաշտոնում գործունեության ընթացքում: Դրան գումարվում է նաև Անդրանիկ Մարգարյանի կերպարի դրական երանգը, որն արագորեն ձևավորվեց նրա մահից հետո՝ կառուցվելով հայ ժողովրդի համար չափազանց կիրառելի` «գնա մեռի, արի սիրեմ» սկզբունքի վրա:

Հավանական է, որ նրա որդուն քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցում Սերժ Սարգսյանը նաև ակնկալում է ընտրության շեմին օգտագործել այդ հանգամանքների համախումբը, ինչն, ի դեպ, ընդդիմության պարագայում մենք արդեն տեսել ենք հայր և որդի Դեմիրճյանների մասով: Այժմ այդօրինակ հնարքի,- գուցե ոչ նման ծավալով և նման առանցքայնությամբ,- կարող է դիմել նաև իշխանությունը՝ փորձելով Անդրանիկ Մարգարյանի դրական կերպարը գեներացնել նաև Տարոն Մարգարյանի քաղաքապետության միջոցով՝ դրանով նպաստելով խորհրդարանի ընտրություններում, ընդհանուր առմամբ, իշխանական կապիտալի ավելացմանը:

Դրանից բացի, Տարոն Մարգարյանի ընտրությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀԿ ավագանու ցուցակում չկար այլ գործիչ, որին հնարավոր լիներ ներկայիս պատասխանատու պահին վստահել մեկուկես միլիոնանոց Երևանը: Գագիկ Բեգլարյանից և Կարեն Կարապետյանից հետո, այդ թեկնածուն թերևս Տարոն Մարգարյանն էր, որից այն կողմ մնացյալը, ըստ էության, հասարակական գործիչների մակարդակ է, որոնցից որևէ մեկի նշանակման դեպքում Բաղրամյան 26-ում, թերևս, ստիպված էին լինելու իրենց բոլոր գործերը թողնել և զբաղվել նաև քաղաքի առօրյա կառավարմամբ:

Ինչ վերաբերում է հաջորդ կարևոր փոփոխությանը՝ ոստիկանապետի պաշտոնին, ապա այստեղ, իհարկե, Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության՝ ըստ էության դրական տեղեկատվությունը ստվերվում է նրա փոխարեն Վովա Գասպարյանի նշանակման հեռանկարով: Վովա Գասպարյանի դեպքում մեկնաբանությունները ավելի ավելորդ են, քան Ալիկ Սարգսյանի պարագայում: Հատկանշական է, որ Գասպարյանը տարիներ շարունակ երազում էր ոստիկանապետի պաշտոնը: Երևի թե նման դեպքերում է ներդաշնակ հնչում հայտնի ֆիլմի հայտնի դրվագը «երազանքի իրականացման» մասին: Սերժ Սարգսյանն իրականացնում է Վովա Գասպարյանի երազանքը, այսինքն՝ նրան, ըստ էության, հանում է իշխանական համակարգի իր երազների բարձունքը: Իսկ դա, թերևս, նշանակում է, որ դրանով իրականում արդեն սկսվելու է Վովա Գասպարյանի վայրէջքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում