Չինաստանը հաջողությամբ տիեզերք է ուղարկել «Շենչժոու-8» անօդաչու տիեզերական սարքը: Ինչպես հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը, այն դուրս է բերվել դեպի «2F մեծ արշավ» ժամանակակից հրթիռի արևմտյան ուղեծիր, որը մեկնարկել էր Ցզյուցյուան տիեզերակայանից:
«Շենչժոու-8»-ի թռիչքից 48 ժամ հետո պլանավորված է ուղեծրում նրա կցումը «Տյանգուն-1» («Երկնային պալատ») մոդուլի հետ:
Եթե «Շենչժոու-8»-ի կցումը հաջողությամբ պսակվի, ապա մեկ տարի անց դեպի մոդուլ կուղարկվեն օդաչուով տիեզերանավեր: Չինաստանը մտադիր է տիեզերական կայան բացել 2020 թվականին:









































