Հայաստանի փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին`ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 39 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների բացել են բնակարանի դուռը:
Ննջասենյակի հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող տանտեր, 1948 թվականին ծնված Պապին Աբրահամյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:










































