Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 20.20-ին, ոստիկանության ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Հ. Հովհաննիսյան փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արթուր Գևորգյանին և 47-ամյա Արթուր Գևորգյանին:
Երբ ոստիկանության ծառայողները մոտեցել են 38-ամյա տղամարդուն, նա դեն է նետել իր մոտ գտնվող ծխախոտի գլանակն ու սպիտակ թղթե փաթեթը, որոնց մեջ եղել է 0,6 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:










































