Ամերիկացի հայտնի հետազոտող Ջոզեֆ Սկիպպերը Մարսի նկարների վրա հայտնաբերել է «երկաթուղի», «երկաթգծի կայարան» և «գնացքի վագոն»:
Ինչպես հայտնում է MIGnews.com լրատվական կայքը, հայտնագործման մասին հայտարարել է վիրտուալ հնագետ Ջոզեֆ Սկիպպերը, որը «պեղումներ է անցկացնում» այլ մոլորակների վրա և արբանյակից նկարված նկարներում փնտրում է անոմալիաներ:
Ներկայումս նա գործի է դրել Google Mars ինտերնետ ռեսուրսը, որի համար նկարներ էին մատակարարում Կարմիր մոլորակի ուղեծրի վրա տեղադրված տարբեր սարքավորումները:
Հետազոտողին հաջողվել է տեսնել որոշակի տրասպորտային համակարգ, որը նման է երկաթուղու կամ էլ մի նման ճանապարհի, քանի որ «ռելսերը» ընդհատված են երևում: Բավական համարձակ քայլ է հայտարարել, որ Սկիպպերը Մարսում հայտնաբերել է տրասնպորտային համակարգ: Թերահավատները, իհարկե, կասկածում են, բայց իրականում նկարում կա ընդհատված գիծ:
Նշենք, որ Մարսի վրա հայտնաբերված «վագոնի» նման օբյեկտ հինգ տարի առաջ նկատվել էր Երկրում Google արբանյակային քարտեզով: Այն ստացել է ՉԹՕ ավտոմոբիլ անվանումը, քանի որ այն ակնհայտորեն թռչում էր Երկրի վրա: Սկզբում թռչող մեքենան նկատել էին Ավստրալիայի Պերտ քաղաքում 2006 թվականի հունվարին, ապա մարտին այլ վայրում:
Ինչպես հայտնի է, NASA-ի Curiosity անունով վեցանիվանի նոր ինքնագնաց ռոբոտը Մարս կուղևորվի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում:








































