ԱՄՆ-ը հայտարարել է, որ դադարեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը այն բանից հետո, երբ կազմակերպությունն իր շարքերում ընդունել է Պաղեստինի ինքնավարությունը` որպես լիիրավ անդամ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ կազմակերպությանը չի հատկացվի նոյեմբերին նախատեսվող 60 մլն դոլար գումարը: Նուլանդը այնուամենայնիվ նշել է, որ ԱՄՆ-ը պահպանում է իր անդամակցությունը կազմակերպությունում:
Մեկնաբանելով Պաղեստինի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Նուլանդը դա համարել է «հապշտապ և ափսոսանքի արժանի որոշում»` նշելով, որ այն կխոչընդոտի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացին:











































