Ուկրաինական «Ֆեմեն» շարժման մերկ ակտիվիստները Ֆրանսիայում բողոքի ակցիա էին կազմակերպել Դոմինիկ Ստրոս Կանի տան դիմաց:
Ինչպես հայտնում է EuroNews-ը, ԱՄՀ նախկին տնօրենը ոստիկանություն է կանչել, որը, սակայն, չի շտապել միջամտել դեպքերին: Ուկրաինացի ակտիվիստները կոչ էին անում բոլոր ֆրանսուհիներին, որոնք տառապում են տղամարդկանց ստորացումներից, ոտքի կանգնել: «Ֆրանսիա, դու՛րս արի, մերկացի՛ր, վազի՛ր»:
«Մենք կարծում ենք, որ եթե այսօր Ֆրանսիայում տղամարդը փող և իշխանություն ունի, ապա նա կարող է խուսափել օրենքից»: Այդ պատճառով մենք եկել ենք Ուկրաինայից, որպեսզի աջակցնեք ֆրանսուհիներին, որոնք դեմ են այնպիսի խելագարների, ինչպիսին է Սորս Կանը»,- հայտարարել են ակտիվիստները:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի հյուրանոցի սպասուհին մեղադրում էր Ստրոս Կանին բռնաբարության փորձի մեջ, սակայն դատախազությունը հրաժարվեց Ստրոս Կանին մեղավոր ճանաչել, երբ պարզվեց, որ սպասուհին կապ է ունեցել թմրավաճառի հետ:
Ուկրաինուհի ակտիվիստների հաջորդ կանգառը լինելու է Հռոմում, որտեղ նրանք բողոքելու են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վարքագծի դեմ:










































