Թունիսի իշխանությունները ձերբակալության միջազգային հրաման են արձակել Սուխա Արաֆաթին` Յասիր Արաֆաթի այրուն ձերբակալելու համար: Այս մասին ալժիրյան Al-Khabar թերթին պատմել է Թունիսի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Կատիմ Զին Էլ-Աբիդինը:
Սուխա Արաֆաթը մեղադրվում է թունիսյան «Կարթագենի միջազգային դպրոցում» աշխատելու տարիներին լիազորությունների չարաշահման մեջ: Ըստ նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների` նրան սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Սուխա Արաֆաթից բացի, ձերբակալության հրաման է տրվել Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիի կնոջ` Լեյլա Տրաբելսիի համար, որը նույնպես աշխատում էր «Կարթագենի միջազգային դպրոցի» ղեկավար կազմում:
Յասիր Արաֆաթի այրին Թունիս է տեղափոխվել 2004թ. ամուսնու մահից հետո և այնտեղ ապրել է մինչև 2007թ.-ը: Հեռանալուց մեկ տարի առաջ նա ստացել է Թունիսի քաղաքացիություն, որից նրան շուտով զրկել են: Դրանից հետո Սուխա Արաֆաթը տեղափոխվել է Փարիզ, իսկ այժմ, որոշ տեղեկություններով, գտնվում է Մալթայում:







































