ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարերել է, որ «լիովին բացառում է» հյուսիսատլանտյան դաշինքի միջամտությունը Սիրիայում տեղի ունեցող դեպքերին:
Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտնում է France-Presse գործակալությունը՝ մեջբերելով գլխավոր քարտուղարի խոսքերը:
Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Սիրիայում «լիբիական սցենարն» անհնար է, և «ցանկացած նմանատիպ սցենար շատ թանկ կնստի իր հեղինակների վրա:
Հիշեցնենք, որ Սիրիայում վերջին յոթ ամիսների ընթացքում չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել էին մարտի կեսերին: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` մահացածների թիվը գերազանցել է 3 հազարը: Սիրիայի իշխանությունները բարձրաձայնում են 1500 զոհերի մասին, այդ թվում նաև 1100 իրավապաշտպան մարմինների աշխատակիցներ:









































