2011 թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2011 թ. հոկտեմբերին, 2010 թ. հոկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 105.7%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`108.5%, ոչ պարենային ապրանքներինը`103.9%, ծառայությունների սակագներինը`102.0%, իսկ հունվար-հոկտեմբերին, 2010 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 108.3%, 112.3, 103.2 և 103.8%:










































