Thursday, 04 06 2026
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Աբգար Մուրադյանին հիշում են որպես լավ ընկեր, ծնող ու մեծություն

«Աբգար Մուրադյանը միայն երաժիշտ և ուսուցիչ չէր, նա նաև ծնող և լավ ընկեր էր»,- նման խոսքեր էին հնչում անվանի կլարնետահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր` Աբգար Մուրադյանի հիշատակին նվիրված համերգի ընթացքում` մասնակցությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի:

Համերգի մենակատարներն էին ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Սևադա Շհոյանը (կլարնետ), Սամվել Հովհաննիսյանը, Արթուր Խաչատրյանը (կլարնետ):

Ծրագրում հնչեցին Կոմիտաս, Մոցարտ, Սամուել Բարբեր:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, խոսելով Աբգար Մուրադյանի մասին, նշեց, որ նա անփոխարինելի է, և Կոնսերվատորիայում նրա կարիքը շատ է զգացվում: Շահինյանը տեղեկացրեց, որ Կոնսերվատորիայի գիտխորհուրդը որոշում է կայացրել սահմանել Աբգար Մուրադյանի անվան կրթաթոշակ, որը կստանա բուհի փողային ամբիոնում սովորող լավագույն ուսանողը. «Կարծում եմ՝ այդ կերպ վառ կպահենք Մուրադյանի հիշատակը, քանզի նրա կատարած աշխատանքը կոնսերվատորիայում անգնահատելի է, և շատերս անգամ չենք հավատում, որ նա չկա»:

Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանն էլ, ով Աբգար Մուրադյանի սանն է եղել, իր ելույթից առաջ պատմեց, որ Աբգար Մուրադյանն իր համար ոչ միայն ուսուցիչ, այլ նաև ծնող է եղել, միշտ աջակցել ու խրախուսել է իր սաներին:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս համերգը վկայությունն էր նրա, որ Աբգար Մուրադյանը, որպես անձ, փայլուն մանկավարժ, փայլուն անձ հիշվում է բոլորի կողմից. «Կան մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ, գաղափարներով ապացուցում են, որ բարոյական արժեքներն են մնայուն և հիշվող»:

Սմբատյանը նշեց, որ երբ երիտասարդական նվագախումբն իր առաջին քայլերն էր անում, Աբգար Մուրադյանը եղել է իրենց կողքին և շատ է օգնել:

Նրա խոսքերով՝ շատ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել այս համերգին, քանզի մեծ պարտականություն է նվագել բարձրակարգ երաժիշտների հետ և ներկայացնել Աբգար Մուրադյանի նման մեծ մարդուն. «Սա միայն համերգ չէր, սա ապացույցն էր, որ մենք բոլորս հիշում ենք Աբգար Մուրադյանին, ով մեր գործունեության ընթացքում, կարևոր դերակատարություն է ունեցել»:

Համերգին մասնակցում էին նաև ԽՍՀՄ ժող արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր և հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանը և գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը, ովքեր ևս իրենց խոսքն ասացին Աբգար Մուրադյանի մասին:

«Այս երեկոն ևս մեկ ապացույցն է Աբգարի մեծության: Ես ցավում եմ, որ Աբգարը շուտ հեռացավ մեզանից, նրա հիշատակը կա, բայց ինքը չկա: Նա շատ լավն էր և իսկապես մեծություն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էդվարդ Միրզոյանը:

Պերճ Զեյթունցյանն էլ նկատեց, որ բեմի վրա չի տեսել Աբգար Մուրադյանին, բայց լսել է վերջինիս կատարմամբ տեսագրությունները: Զեյթունցյանը հատկապես առանձնացրեց Մուրադյանի կատարմամբ Մոցարտի ստեղծագործությունները, որոնք անկրկնելի են. «Ուրախ եմ, որ մեր ժողովուրդը կարողանում է գնահատել անվանի մարդկանց, բայց շատ ցավալի է, որ նման մարդիկ պակասում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում