Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Հայաստանը «հանրապետականացված» երկիր է

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ այսօր հրավիրել էր քաղաքական քննարկում` նվիրված նախընտրական և հետընտրական կարևորագույն քաղաքական խնդիրներին` կուսակցությունների դաշինքներին և համագործակցությանը: Բացման խոսքում ՔՄՀՀԿ ավագ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ քննարկման նպատակն է հասկանալ, թե ի՞նչ ապագա է սպասվում դաշինքներին, ի՞նչը կմիավորի և կանջրպետի կուսակցություններին առաջիկա ընտրություններից առաջ և հետո:

Քննարկմանը ՀՀԿ-ից հրավիրված էր ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ինչպես նաև ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ Վոլոդյա Գասպարյանը: «Ժառանգությունից»՝ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ-ից՝ Արտյուշա Շահբազյանը:

Կարեն Ավագյանը իր խոսքում նշեց, որ Կոալիցիայի մեջ մտած կուսակցությունները թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական գործընթացներին միավորված գործընթացներ են իրականացնում: Նա նաև նկատեց, որ ընդդիմադիր դաշտում մենք նույնպես ունենք կոալիցիոն համատեքստում միավորումներ՝ նկատի ունենալով ՀԱԿ-ին:

«Կոալիցիան ձևավորվում է շատ պարզ հաշվարկների արդյունքում, որպեսզի կարողանան ընտրություններում իրենց քվեով անցողիկ ձայն հավաքել, ինչը նախընտրական էտապին է բնորոշ: Եվ հետընտրական կոալիցիաներ, որոնք իրականում նորից շատ տարբեր են` կոալիցիաներ որոնք ապահովում են մեծամասնություն խորհրդարանում միավորումների արդյունքում: Ինչպես նաև ուղղակի կոալիցիա, ինչն այսօր մենք ունենք: ՀՀԿ-ն այսօր, լինելով մեծամասնություն, գնացել է կոալիցիայի»,- նշեց Կարեն Ավագյանը: Նա, սակայն, հրաժարվեց խոսել ապագայից՝ պատճառաբանելով, որ դրանք արդեն կլինեն գուշակությունների ժանրից:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանից Ռուբեն Մեհրաբյանը հետաքրքրվեց, թե ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու պատճառը հայ-թուրքական արձանագրություններն էի՞ն, արտաքին քաղաքականությո՞ւնը, թե՞ ներքին գաղափարական հարցերում էլ կային անհամաձայնություններ: Արտյուշա Շահբազյանը նշեց, որ կոալիցիայի ներսում լինելով հանդերձ՝ շատ հաճախ հանդես են եկել նաև քննադատությամբ, որոնց հետ կապված համաձայն չեն եղել իշխանության հետ, այդ թվում՝ և սոցիալական բազմաթիվ խնդիրներում: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների հարցը դարձավ այնպիսի մի հարց, որտեղ իրենց տարակարծությունների արդյունքում կոմպրոմիսի եզրեր չգտնվեցին:

Ինչ վերաբերում է ապագա կոալիցիաներին՝ նա նշեց, որ ենթադրում է, որ եթե այսպես շարունակվի, մեղմ ասած, մեզ սպասում է տխուր ապագա` կունենանք այն պատկերը, ինչ այսօր ունենք և միգուցե մի քիչ ավելի վատ: «Խորհրդային երկիրը քաղաքագետների բնորոշմամբ համարվում էր կուսակցապետություն: Սակայն այսօրվա Հայաստանը ավելի կուսակցականացված է: Այսօրվա Հայաստանը հանրապետականացված է: Եթե նույնիսկ լիներ դաշնակացականացված՝ դա պետք էր համարել երկրի համար շատ վտանգավոր:
Ինչ վերաբերում է ապագա կոալիցիաներին՝ Ա. Շահբազյանը ՀՅԴ-ՀԱԿ միավորումը իննսունինը տոկոսով բացառեց:

«Ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը կգնան առանձնաբար, իսկ իշխանական կոալիցիան՝ միասնաբար: Եթե անգամ ԲՀԿ-ն գնա որպես առանձին ուժ, ապա սա չի կարելի համարել որպես քաղաքական նոր բևեռների ձևավորում: Ըստ էության, սա կլինի ներիշխանական վերադասավորում: Իշխանությունը ինքը իր ներսից կկիսվի երկու մասի, բայց սա չի կարող բազմերանգ և արդյունավետ դարձնել քաղաքական դաշտն ու համակագը»,- ենթադրեց Արտյուշա Շահբազյանը:

Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ խորհրդարանում սահմանափակ թվով ներկայացված ընդդիմադիր ուժերը չակերտավոր ճնշվում են մեծամասնության կողմից, ինչի արդյունքում գաղափարները չեն դառնում օրենք: Հետևաբար հարցրեց, թե ինչու, օրինակ, «Ժառանգությունը» չի միավորվում ՀՅԴ հետ: Ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց.

«Ինչ վերաբերում է Դաշնակցության հետ համագործակցությանը, ապա խորհրդարանական շրջանակներում շատ լավ համագործակցում ենք օրինագծերի շուրջ, որոնց շուրջ ըստ էության համակարծիք ենք, թե ինչ լուծումներ են անհրաժեշտ: Մենք նմանատիպ համագործակցության փորձ արդեն ունենք, որևէ խնդիր այդ առումով չեմ տեսնում: Շատ վատ կլինի, եթե այս անգամ ևս ընդդիմությունը տարանջատված մասնակցի ընտրություններին, որովհետև 2007 թվականի փորձը հուշեց, որ 25-30 տոկոս ձայն փոշիացավ և ուղղակի նվիրաբերվեց իշխանությանը: Նմանատիպ գործելաոճը հիմա ես կածում եմ, որ ճիշտ չէ»:

Ամեն դեպքում, քննարկման արդյունքից ակնհայտ էր, որ ընդդիմադիր դաշտում միավորումները, մեղմ ասած, հնարավոր չեն, իսկ կոալիցիայինը՝ անորոշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում